Վարշավայում ՔՊ-ական որոշ պատգամավորներ հոտնկայս ծափահարել են Զելենսիի հակառուսական ելույթին «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. Տեսանյութ 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա. Տեսանյութ
27
Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. նաև անչափահաս է տուժել. մանրամասներ. Տեսանյութ Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութամբ․ ՀՀ ՊՆ Ալիևը դժգոհել է, որ միջնորդ երկրները նախկինում երբեք չեն պաշտպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ քննադատությանը Մոսկվան արձագանքել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդեւանյան Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան Ոստիկանները թող իմանան՝ կարող է 80 տարեկան լինեն, մահճակալներից հանեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն իրենց թոռների ու ծոռների աչքի առաջ. Հայկ Ալումյան Պատերազմ Արցախում
Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. նաև անչափահաս է տուժել. մանրամասներ. Տեսանյութ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը ՍԴ ուղղությամբ հարձակումն արվում էր ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար. Տեսանյութ Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է. Տեսանյութ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթեւիկ Կարապետյանի նոր ոճային լուսանկարները Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո չի տվել ու չի խոստացել․ Գարեգին Մելքոնյան Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է․ Տեսանյութ «Ի՞նչ գործ ունի ադրբեջանական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի դիմաց». Արման Թաթոյան Վարշավայում ՔՊ-ական որոշ պատգամավորներ հոտնկայս ծափահարել են Զելենսիի հակառուսական ելույթին Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին Չեմ հավատում, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքն ավելի թանկ է, քան ժողովրդավարությունը Դիլիջանում վթարի է ենթարկվել Գևորգ Պապոյանը, նրա ծառայողական Toyoya-ն բախվել է ծառին․ կա վիրավոր Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. Տեսանյութ ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքի բացահայտման գործընթացը համարում եմ փակված 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա. Տեսանյութ Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի Իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը կախող Անդրեասյանը դժգո՞հ է Նիկոլի ընտրությունից. Ի՞նչ են մտածում ԲԴԽ-ում Մնացական Մարտիրոսյանի նշանակման մասին ՊԲ-ն չի կրակել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է․ նախագահին կից խորհուրդը չի ձևավորվել Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակը

Հուլիսի 11-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուն, այս առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարար պարոն Վիկտոր Օպասքին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը։

Այնուհետև ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդրադառնալով ավելի քան վեց հարյուրամյակ առաջ պատմական Հայաստանի տարբեր վայրերից Ռումինիայում ապաստանած հայ ժողովրդի զավակների կողմից հայկական համայնքի հիմնադրմանը և այդ հյուրընկալ երկրում հայորդիների հոգևոր ու ազգային կյանքին՝ Նորին Սրբությունն ընդգծեց․ «Նվիրական հիշատակներ ունենք Ռումինիայում՝ դարերի խորքից եկող վանական ու եկեղեցական կառույցներ, մշակութային և պատմական հուշարձաններ։ Այստեղ գործել են հայկական տպարաններ, թերթեր ու պարբերականներ, հայազգի նշանավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի, կրթության նվիրյալներ, ինչը վկայությունն է բեղուն հայ կյանքի և արձանագրված մեծ հաջողությունների:

Այսօր Ռումինիայի հայ համայնքը դարձել է փոքրաթիվ, սակայն ծառացած խնդիրների ու մարտահրավերների դիմակայումով շարունակում է հավատարիմ մնալ առ մեր Սուրբ Եկեղեցին և հայրենին՝ նախանձախնդրությամբ և ստեղծագործ աշխատանքով նաև ներդրում բերելով Ռումինիայի շինությանն ու բարգավաճմանը»:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ Ռումինիայի Հայոց թեմի հռչակմամբ և վավերացմամբ վեց դար առաջ վկայված հայ-ռումինական բարեկամությունը մեծ հարստություն է, որը նաև ամուր հիմք է այսօր առավել զորացնելու երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Ռումինիայի իշխանություններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն, որոնց աջակցությամբ Ռումինիայի Հայոց թեմը վերազարթոնք է ապրում՝ հոգևորականաց ծառայությամբ և նրանց սատարող հավատացյալ հայորդիների նվիրյալ գործունեությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնն ու ի Քրիստոս եղբայրական սերը հղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին՝ մաղթելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալություն։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակի տոնախմբության կապակցությամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին առաջնորդական բարեջան ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ մաղթելով նորանոր հաջողություններ տերունապատվեր առաքելության մեջ։

Միջոցառման ընթացքում Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի կողմից Վեհափառ Հորը շնորհված Ռումինիայի պահապան Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան-պանակեն, իսկ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ «Սուրբ Հովհաննես-Հակոբոս» շքանշան-պանակեն։

Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում Կոմիտաս Վարդապետի ու Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Կիմ Սարգսյանը և Լուսինե Ստեփանյանը։ Ներկաները նաև ունկդիր եղան Կոմիտասի անվան քառյակին․ հնչեցին հատվածներ Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործություններից և Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan