Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
Դիտել նաև
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ)
Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. Փաշինյան (պաշտոնական տեսանյութ)
Միհրան Պողոսյանի կուսակցության քաղաքական «մկրտությունը»՝ «Նիկոլ դավաճան» ու այլ վանկարկումներով. «Փաստ»
Գնաց...
Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: