Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորանշանակ վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց:
Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Լապիդին շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: