Մոսկվա-Երեւան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Դիտել նաև
Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել
«Կիև դարձած իմ Էրեբունի» (տեսանյութ)
Հայաստանի համար ամոթի օր էր՝ Թեհրանում ու Մոսկվայում. «Կարճ ասած» (տեսանյութ)
ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող
Աջակցում ենք բանակցություններին, բայց կարծում ենք, որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. ԱՄՆ պետդեպարտամենտ
Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը: Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա սկկսել է բախվել մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղեւորին եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, հայտնում է MIA Media-ն։