Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
3
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

Անանուն դոնորները գուցե «մուծվում» են կամ փող են լվանում, քրեական գործերից են ազատվում

«Հրապարակ»-ը գրում է․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանն ակտիվորեն գովազդում է «Քվանտա» ծրագրի ամառային դպրոցը՝ 37 երեխաների համար: Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է մագիստրոսական կրթական ծրագրին միացող մի քանի ապագա ֆիզիկոսների եւ իր՝ Մխիթար Հայրապետյանի երջանիկ դեմքը:

Կրթական ծրագրերի վրա շեշտադրում անելով՝ «Իմ քայլը» կարողացել է իրենից հեռացնել բազմաթիվ կարիքավորների, բուժման կարոտների, ծանր խնդիրներ ունեցողների: Իսկ հիմնադրամի դոնորների ցանկը գնալով ավելի անթափանց է դառնում:

2021-2022 թթ․ նվիրատուների թվում հայտնի անուններ չկան, իսկ խոշոր նվիրատուներն անանուն են: Սովորաբար, հայության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ընդունված կարգ է՝ խոշոր բարեգործները դեմ չեն լինում իրենց անունները հնչեցնելուն: Սակայն հետհեղափոխական տարիներին Հայաստանում իշխանական ֆոնդերին ուղղված անանուն բարեգործության բում գրանցվեց:

Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510 հազար դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել: Ամենախոշոր գումարը՝ 500 հազար դոլար, փոխանցվել է անանուն բարերարի կողմից, Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Երկրորդ ամենախոշոր նվիրատվությունը՝ 400 հազար դոլար, նույնպես անանուն է եղել:

2019-ին Աննայի «Իմ քայլին» անանուն փոխանցվել է 258 մլն 197 հազար դրամ, 50 հազար 200 դոլար եւ 10 եվրո: 2020-ին՝ քովիդի ու պատերազմի տարում, մոտ 10 մլն դրամի անանուն փոխանցում է եղել:

2021 եւ 2022 թվականներին «Իմ քայլին» նվիրված գումարները հիմնադրամի կայքում տարբերակված չեն, եւ հնարավոր չէ տեղեկանալ, թե ինչքան գումար է նվիրաբերվել 21 թվականին եւ որքան՝ 2022-ին: Անանուն նվիրաբերությունները գերազանցել են նախորդ տարիների թվերը:

Ըստ հիմնադրամի կայքում տեղադրված աղյուսակի՝ 2021-2022 թվականներին «Իմ քայլը» անանուն անձանցից ստացել է մոտ 152 մլն դրամ եւ 305 հազար դոլար: Հետաքրքիր է, որ անունները նշել են միայն մանր գումար տվողները՝ 1000, 5 հազար դրամ, 120 դոլար, 300 եվրո:

1 մլն դրամ եւ ավելի տվող էլ կա, ով նշել է իր անունը` Տաթեւիկ Գրիգորյան: Բայց նա բացառություն է: Հիմնական՝ 500 հազար եւ ավելի դրամ նվիրաբերողներն իրենց անունները չեն ցանկացել հայտնել հանրությանը, ինչը կոռուպցիոն կասկածների տեղիք է տալիս: Հաշվի առնելով մեծահարուստների ունեցվածքին վերաբերող բազմաթիվ քրեական գործերի առկայությունը՝ սա կարող է նշանակել, որ վարչապետի կնոջ բարեգործական ծրագրերին մասնակցությունը իշխանությունից ինդուլգենցիա ստանալու միջոց կարող է լինել:

Անգամ սորոսական կազմակերպությունների ներկայացուցիչներն են սա նկատել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, մի երկու տարի առաջ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» եւ City of smile բարեգործական հիմնադրամներին արված անանուն նվիրատվություններին, ասել էր, որ անանուն մեծ նվիրատվություններում կոռուպցիոն լուրջ ռիսկ կա:

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված մամուլի հրապարակումներում բազմիցս նշվել է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով՝ վերջիններիս աղբյուրները պետք է հայտնի լինեն: Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետում նշված է, որ հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունը «պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի» եւ այլնի մասին:

Սակայն տարեցտարի «Իմ քայլի» անանուն նվիրատուների քանակն ավելանում է, նվիրաբերված գումարները՝ նույնպես: «Իմ քայլը» հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանին զանգահարեցինք, որը 2020 թվականին հեռացել է այս պաշտոնից եւ, ենթադրաբար, ավելի նվազ կաշկանդված պետք է լիներ:

-Ձեր կարծիքով՝ «Իմ քայլի» այսքան նվիրատուներն ինչո՞ւ են ուզում, որ իրենց անունը թաքցված լինի, ի՞նչ կա դրանում:

-Ճիշտն ասած՝ չեմ հետեւել, չգիտեմ` անում են, չեն անում նվիրատվություն, չեմ հետեւել ու չեմ ուզի մեկնաբանել այն, ինչ չգիտեմ: Առհասարակ, միջազգային պրակտիկայում անանուն նվիրատվություն կա:

-Բայց նախկինում էլ, ով մի լավ բան էր անում, հեռուստատեսային ռեպորտաժներ էր պատվիրում, ցուցադրում էր, չկար բարեգործությունը թաքցնելու ավանդույթ: Միայն 2018 թվից սկսած հայտնվեց` որքան ավելի մեծ է բարեգործությունը, այնքան ավելի շատ չեն ուզում երեւալ: Ինչո՞ւ:

-Ես հասկանում եմ, թե ինչ եք ասում: Բայց, օրինակ, երբ ես էի ղեկավարում հիմնադրամը, կային մարդիկ, որ չէին ցանկանում անուն նշել, բայց կային նաեւ մեծ դոնորներ, որոնք մի քանի միլիոն էին դնում, ու նրանց անունները կային: Ասենք՝ Քրիստին Սիմոն, Ջորջ Բաղումյան: Նրանք ամենախոշոր դոնորներն են եղել, եւ նրանց անունները գրված են եղել:

-Իսկ հիմա ամենախոշոր նվիրաբերություն արածը, որի անունը գրված է, 1 մլն 250 հազար դրամ տվողն է: Նույնիսկ 700 հազար դրամ տվող կա, որի անունը չկա:

-Անկեղծ ասած՝ չեմ հետեւել, մեկնաբանություն չունեմ:

-Իսկ առաջ է՞լ էիք մի երկու տարի իրար միացնում` հաշվետվության մեջ 2 տարին միասին է:

-Մենք ամեն տարի առանձին դրել ենք ու փորձել ենք պարբերաբար թարմացնել՝ այդպիսին էր մոտեցումը: Համակարգն այնպիսին էր, որ ե՛ւ բոլորը միասին, ե՛ւ ամեն տարին առանձին` լինում էր տեսնել: Հիմա, ճիշտն ասած, չգիտեմ:

Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ, գիտնական Հարություն Կարապետյանը կարծում է, որ բարեգործը կարող է չցանկանալ իր անունը հրապարակել: Բայց, ամեն դեպքում, անանուն դոնորների մեծ քանակը, այն, որ 2021, 2022 թվականները միասին են բերվում, վկայում են թափանցիկության բացակայության մասին: «Ամեն տարի, մինչեւ մարտի 25-ը պետք է թափանցիկ, աղբյուրների հրապարակմամբ հաշվետվություն ներկայացվի: Իսկ անանուն աղբյուրները երբ շատ են, ինչ ասես, կարող ես մտածել: Կարող ես մտածել, որ «մուծվում» են, կարող ես ասել, որ փող են լվանում կամ քրեական գործերից են ազատվում: Ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan