Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
20
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները Բաքվին թույլ չեն տա իրականացնել ռազմական էսկալացիա. Միրզոյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչպե՞ս է հայ հանրությունը «ռաբիսանում». Ինչպես կասեր դասականը՝ «Խելքի աշեցեք»

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը անկեղծորեն բողոքել է, թե, իբր, հանրապետությունով մեկ խաղադրույքների թաքնված գովազդներ են տեղադրված: Բացի այդ նա բողոքել է, թե, իբր, Հայաստանում տարերայնորեն տեղին և անտեղին խաչեր են տեղադրվում: Բացի այդ վարչապետին դուր չի եկել, որ որոշ բնակավայրերում քրեական հեղինակություններին արձաններ են դրվում:

Փաստացի Փաշինյանը բողոքել է, որ իր պատկերացրած «նոր» Հայաստանում ծաղկում և զարգանում են մեր հանրության մեջ առկա վատ ավանդույթները:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե որտեղից են գալիս այդ վատ ավանդույթները:

Սկսենք խաղադրույքների գովազդների թեմայից: Այս հարցում Փաշինյանը անկեղծ չէ, քանզի եթե մի հատ ձախ և աջ նայի, ապա կտեսնի այդ գովազդների իրական շահառուներին: Իրականում ինքը դա շատ լավ գիտի, բայց ձև է անում, թե իբր անհանգստացած է այդ հանգամանքից, որպեսզի հերթական անգամ շահի հանրության ամենաանտեղյակ հատվածի զգացմունքները: Սակայն նույնիսկ այդ հատվածն օր-օրի քչանում է, և մի պահ կարող է գալ, որ Փաշինյանը չզգալով դա բացահայտորեն նյարդայնացնի նախկինում իրեն հավատացողներին:

Ինչ վերաբերվում է խաչերի տարածմանը, ապա այստեղ էլ գործում են մի շարք հանգամանքներ: Իհարկե, հավատքը այստեղ ոչ մի կապ չունի: Պարզապես մարդիկ օր օրի ռաբիսանում են և իրենց արժեքները փորձում են բացահայտորեն տարածել հանրության վրա: Դա նույնն է, երբ որոշ  վարորդների մեքենաներից լսվում են բարձր ձայնով, սակայն ցածրորակ երաժշտություն: Դրանով այդ վարորդներն ոչ միայն ցույց են տալիս իրենց իրական արժեքները, այլև դրանք փորձում են տարածել հանրության մեջ:

Սակայն ինչու՞ է զարմանում Փաշինյանը այդ երևույթների վրա, երբ ինքը նույնպես ուղղակի կամ անուղղակի խրախուսել է դրանք:

Ինչ վերաբերվում է քրեական հեղինակությունների արձանների տարածմանը, ապա այստեղ նույնպես ոչ մի զարմանալու բան չկա:

Եթե նախկինում քրեական ենթամշակույթը Հայաստանում զարգանում էր քողարկված ձևով, ապա Փաշինյանի կառավարման ընթացքում դա «լեգիտիմացվեց» ամենաբարձր մակարդակով: Կարելի է լսել անձամբ Փաշինյանի բառապաշարը և հասկանալ, թե ինչու են քրեական հեղինակությունները ավելի պոպուլյար դարձել: Եթե Փաշինյանը ասում էր, «պատերին կծեփենք ու պոլին կպարկեցնենք», ապա ինչու՞ պիտի այդ արժեքները մեր կենցաղի մեջ նույնպես չտարածվեն:

Եթե Փաշինյանը դատավորներին անվանում էր «վնգստացող», ապա ինչու՞ պիտի իրեն հավատացող քաղաքացիները դրանից հետո հավատան դատական համակարգին: Եթե Փաշինյանն իր թերթի շարքային աշխատողին դարձնում է երկրի ՍԴ-ի դատավոր, ապա ու՞մ պիտի հավատա շարքային քաղաքացին, եթե ոչ իր թաղի հեղինակությանը: Վերջինս այդ երևութների արդյունքում ավելի «լեգիտիմ է» դառնում այդ քաղաքացու համար, քան պետական ինստիտուտների ներկայացուցիչները:

Միթե՞ այսքանից հետո պարզ չէ, թե ինչու՞ է հայ հասարակությունը սրընթաց կերպով «ռաբիսանում»:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan