Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան

Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։

Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ.

  • Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ
  • Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ վերածելով դրանք սեփական թիկնազորի, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը և սահմանադրական կարգի պաշտպան Սահմնադրական դատարանը,
  • Պետության սահմանները, անվտանգության հարցերը լուծվում են երրորդ պետությունների հարաբերություններում՝ քո հաշվին։
  • Պետության փլուզման ֆոնին, թարմ 5 հազար զոհերի ֆոնին ռեստորանները լեփ լեցուն են, քեֆ-ուրախությամբ նշում ենք պետության վախճանը։

Ի՞նչ անել, երբ սփյուռքը Հայաստանին վերաբերվում է որպես ռեստորանային մեծ հրապարակ և որպես ընդհանուր պետություն այստեղ հեռանկար չի տեսնում։

Հայաստանը աշխարհի համար փոքրացել է մինչև երկրի ղեկավարի հեռախոս։ Ի պաշտոնե այդ հեռախոսին զանգում են մեր մասին հարցեր որոշողները, այդ պաշտոնի հետ հանդիպում են, ներկայացնում արդեն որոշված լուծումները, ստորագրվելիք փաստաթղթերը, հանձնվող տարածքների ցանկը և այլն։

Պետության անկումը տեղի է ունենում համաժողովրդական անտարբերության ֆոնին, բոլոր վերնախավերի բացառիկ անլրջության պայմաններում։

Չի կարող լինել որևէ սահմանադրություն և որևէ սահմանադրական նորմ, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ ժողովուրդը հայտնվում է համատարած անհուսության մեջ և պարզում է մեծ սպիտակ դրոշ՝ ի տես ողջ աշխարհի։

Ի՞նչ անել, երբ չի ծնվում ընդգծված լիդեր, որ կդառնար Շառլ դե Գոլ, Արամ Մանուկյան, թեկուզ՝ Աթաթուրք, որ իր կամքով ու առաքելությամբ պատմության նոր էջ կբացեր իր ժողովրդի ու պետության համար։

Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։

Փոխարենը մենք ունենք մարդկային լուրջ ռեսուրս՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների հասկանալու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։ Սահմանադրության մեջ գրված չէ, որ այդ մարդիկ, մի պահից սկսած, պետք է մի կողմ դնեն բոլոր ամբիցիաները և ուժ գտնեն հակադրվելու սխալ որոշումներին և սխալ զարգացումներին։

Սահմադրությունը նման բան չի ասում, բայց մենք շատ լավ դա հասկանում ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan