Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին
17
Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պատերազմ Արցախում
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ «Սուրմալու»-ի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել Մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում․Արմեն Փամբուխչյան Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Աղասի Ենոքյան «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 6 քաղաքացի Ադրբեջանը Արցախի օկուպացրած տարածքներում 110 մարտական հենակետ է հիմնել «Անհետ կորած համարվող Լյուբա Գրիբովան ողջ-առողջ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել «Սուրմալուի» դեպքերը ծաղրած Իմքայլական ավագանու անդամը վայր է դնում մանդատը Բարդակիզմ և դիլետանտիզմ Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել «Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը Երկրում խառնաշփոթ է, իսկ ՔՊ-ն զբաղված է համագումարի աշխատանքներով Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան

Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Թե որքանով են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն իրականացվում նորանկախ Հայաստանում, դժվար է ասել:

Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, եւ Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակի ջախջախեց ՀՀ բարձր դատարանը՝ մի քանի օրենքներ ընդունելով միայն դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իհարկե, Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից, սակայն, պարզվում է, ՍԴ-ում խառնաշփոթ էլի է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա: Բանն այն է, որ նա, դեռեւս 2020 թվականին ընտրվելով ՍԴ նախագահ, քաղաքական իշխանություններին ներքին կարգով հայտնել է, որ 6 տարի չի կատարի նախագահի պարտականությունները, պարզապես երկրում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ լարվածությունը ՍԴ շուրջ թուլացնելու նպատակով է ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն երկու տարի անց հրաժարական կտա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը, որը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: «Այս իրավիճակում չեմ ուզում՝ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը»,- ասել էր նա:

Այսպիսով, աշնանը մի նոր փոթորիկ է սպասվում բարձր դատարանում, թերեւս՝ ԲԴԽ-ից հետո»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan