Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Դիտել նաև
Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամը. նախարար
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է Covid-19-ի մոտ 1000 նոր դեպք
Հայաստանում մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի
ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 600 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3137453 է:
Փաստացի այս պահին բուժվում է 290 պացիենտ, ավելացել է 112-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412817 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է: