Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան․ Նաիրի Հոխիկյան
Դիտել նաև
«Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը»․ Նաիրի Հոխիկյան
«Արցախցիների չափ հենց տավուշցիները գիտեն, թե ինչ թշնամի է Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան
«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից հարկ ուզելու լուրը հաստատվեց»․ Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում». Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը։
2021-ին Վրաստանից Հայաստան է արտահանվել 1400 տոննա ցորեն։ Sputnik Արմենիա
Այդ համատեքստում կարևոր է հիշել Արցախի հարավային շրջանների դերը, որոնք մինչև հիմա ՀՀ իշխանությունը և նրա հետևորդ հատվածը անվանում են "անտեսված ու չմշակված թուրքի հող"։
Ջրականի ու Հադրութի, Կովսականի շրջաններում մշակվում էր հազարավոր հեկտար ցորենի դաշտ, ինչը ոչ միայն բավարարում էր ՀՀ ներքին պահանջարկը, այլև որոշ մաս էլ արտահանվում էր հարևան Իրան։
Հիմա Հայաստանը ցորեն արտահանող երկրից վերածվել է ներկրողի, իսկ միջազգային ճգնաժամերի դեպքում կանգնում է ծանր վիճակի առաջ։