Դիմակահանդես
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
Նայում էի այսօրվա լրահոսը։Արդեն վաղուց չեմ զարմանում պատերազմում պարտված, դեռևս պատերազմի վերքերը չսպիացած, համատարած աղքատության ֆոնին Հայաստանում անցկացվող շքեղ հարսանիքների վրա։ Բայց, պարզվում է ուրախություններն այդքանով չեն ավարտվում։ Այսօր բռնապետիկի կեղծ ժպիտով,երջանիկ մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես։ Պարզվում է Պոլիտեխնիկական Համալսարանի հոբելյանական․․․89-րդ շրջանավարտների օրն է։Եվ այդ «հոբելյանի» առթիվ ԿԳՄՍ նախարարն ինքը հագնելով դիմակահանդեսային կոստյում կազմակերպել է հերթական բեմադրությունը, այդ հագուստով, քծնական ժպիտը դեմքին կանգնել տիրոջ կողքին։ Նրա համար ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք․․․
Եվ ի՞նչ, Պոլիտեխնիկի գիտնականները, ուսանողները «ուշադիր» լսում և ծափահարում էին հայրենիքը հանձնած և հանձնելը շարունակողին, ով ատում է, իր իսկ խոսքերով ազգի էլիտային, այսինքն բոլոր նրանց, ովքեր կրթված, գիտակից, հայրենիքի համար ցավ ապրող մարդիկ են։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից