Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս
13
«Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Պատերազմ Արցախում
Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ կա օգոստոսի 26-ին, որ սենց շտապեցնում են նիկելենք ու թուրքերը․ Տիգրան Քոչարյան Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան ՔՊ կադրային բանկը սնան՞կ է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը

Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛»

Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ապագա կա՛» կարգախոսով, որը օրուելյան ոճի էր, քանզի կսազեր միայն «Անասնաֆերմայի» հերոսներին:

Նիկոլի «Ապագա կա՛»-ն երեք բաղադրիչ ուներ՝

1.խաղաղության դարաշրջան,

2.թալանի դեմ պայքար,

3.լավ կյանքի ապահովում:

Սկսենք վերջին կետից:

Նիկոլը լավ կյանքը խոստանում էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով ու պղնձաձուլարան կառուցելով:

Նիկոլի ասածն այն էր, որ պետք է բավարարել մեր թշնամի հարևանների ուզածները, սահմանները բացել, ճանապարհները բացել ու լավ ապրել: Դե իսկ պղնձաձուլարանն էլ որպես բոնուս (սրա մասին հիմա «մոռացել» են):

Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, Շուշիում կնքած հակահայկական հռչակագրի շրջանակներում, աշխատում են Հայաստանի ու Արցախի դեմ: Եթե նրանց պահանջներն ու պայմանները բավարարվեն, ապա ոչ թե կյանքը կլավանա, այլ զոհասեղանին կհայտնվեն Հայաստանն ու Արցախը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն ենք:

Լավ կյանքի մասով ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները ստացել են գների աճ, աղքատության ավելացում ու խոր անորոշություն: Տարադրամային քաղաքականության արդյունքում քաղաքացիները թալանվում են, տուժում է արտահանումը, ավելի քիչ ապրանք ու ծառայություն են կարողանում ձեռք բերել դրսի տրանսֆերներով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիներ:

Քաղաքացին թալանվում է տարբեր ձևերով: Եվ սա մուրճը ձեռքին թալանի դեմ պայքարի խոստում տված Նիկոլի իշխանության օրոք: Շարքային քաղաքացիներն աղքատանում են Նիկոլի շրջապատի կտրուկ հարստացման պայմաններում: Ստացվում է, որ երբ Նիկոլն ասում էր՝ «Ապագա կա՛», նկատի ուներ իր «կռուգի» լավ ապագան ու մյուսների դժբախտ ու դժգույն ապագան: Իսկ երբ մուրճ էր ճոճում, ճոճում էր այն իր ընտրողների գլխին իջեցնելու հեռանկարով: Նրա բոլոր ասածները միշտ հակառակ նշանով են կատարվել:

Ինչ մնում է խաղաղությանը, ապա Նիկոլն արդեն խոսում, ավելի ճիշտ՝ վախեցնում է նոր պատերազմով, որպեսզի արդարացնի իր զիջածներն ու զիջելիքը:

Եթե մի պահ ընդունենք, որ Նիկոլն իրոք սացել է 680 հազար քվե, ապա նա ու իր թիմն այլևս լեգիտիմ չեն, քանզի բոլոր կետերով խաբել են իրենց հավատացողներին:

Ոչ լեգիտիմության հարցը քաղաքականության մեջ առաջացնում է վակում: Թե ինչպես և ում միջոցով կլցվի վակումը, արդեն այլ խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan