Այսօրվանից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Դիտել նաև
Ամեն ինչից հուզվում են
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ
Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից
Որոշել են Սարիկ Մինասյանին անգործ չթողնել և նրան մի լուրջ պաշտոն տալ
2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է
Այսօրվանից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։
Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով: