Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Անհետ կորած է 18 անձ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի. նոր տվյալներԱնհետ կորած է 18 անձ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի. նոր տվյալներ Կադրեր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի այն մասից, որտեղ հայտնաբերվել է 3-րդ զոհի մարմինը (տեսանյութ)
16
Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Պատերազմ Արցախում
Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված անձանց ինքնությունը «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում». որոնվող քաղաքացիների հարազատ (տեսանյութ) Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք՝ պարում. ռուս աղջիկը նկատողություն է անում հայերին (տեսանյութ) Կադրեր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի այն մասից, որտեղ հայտնաբերվել է 3-րդ զոհի մարմինը (տեսանյութ) Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին․ Վեհափառ Փաշինյանը պայթյունի վայր այցելել է վաղ առավոտյան, երբ քաղաքացիներ չկային Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ․ ԱԻՆ ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորածների անունները Ժամը 18։00-ի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ ԱՆ Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են. ռումբի ահազանգ կա. խոսնակ «Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան. Տեսանյութ Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Սուրմալու առետրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասավ 34-ի Աղավնոյում առաջին տունն այրվեց տանտիրոջ կողմից. Տեսանյութ «Սուրմալու»-ն` պայթյունից հետո. կադրեր վերևից. Տեսանյութ

Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին:

Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են:

Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։

Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել:

Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։

ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից:

Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ:

Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan