Նորավանքի եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է չբարձրանալ հուշարձանների պատերին ու չվտանգել սեփական առողջությունը «Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։
Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։