Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմ սկսվելու նկատմամբ

Աշխարհի ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ տեսնել: Պատերազմները սկսվում են ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ երբ խախտվում են տարածաշրջանային, կամ աշխարհաքաղաքական բալանսները և կողմերից մեկը սկսում է համարել, որ իր չլուծվող խնդիրը կարող է լուծել պատերազմի միջոցով: Այդպես է սկսվել թե Առաջին, և թե Երկրորդ համաշխարհային պատերազմները:

Միջուկային զենքի առաջ գալուց հետո, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը խիստ նվազել է: Քանզի կողմերը սկսել են գիտակցել, որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Ռուս-ուկրաինական պատերազմն այսօր  դրա վառ ապացույցն է: Արևմուտքը ուզում է, բայց վախենում է ուղղակի միջամտել այդ կոնֆլիկտի մեջ, քանզի գիտակցում է, որ դրա գինը կարող է լինել նոր համաշխարհային պատերազմը:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային պատերազմների հավանականությանը, ապա այն կարող է բռնկվել ցանկացած պահի, երբ կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվում է:

Բայց այստեղ կա նաև խնդրի հոգեբանական կողմը: Բոլոր այն ժողովուրդները, ովքեր պարտվել են պատերազմում դառնում են առավել վախեցած նոր պատերազմի բռնկման հավանականության նկատմամբ:

Օրինակ, նախկինում երկու պատմականորեն առավել ռազմատենչ  ժողովուրդները՝ գերմանացիներն ու ճապոնացիները այսօր վախենում են նույնիսկ լիակատար բանակներ ձևավորել և դա իրենց պարտություններից ավելի քան 70 տարի անց:

Արաբները, Իսրայելից չորս պատերազմներում պարտություն կրելուց  հետո այսօր դարձել են առավել քան «խաղաղասեր»:

Հետխորհրդային տարածքում, երբ Մոլդովան պարտվեց մի քանի օրվա պատերազմում, մինչ այսօր վախենում է խոսել նոր պատերազմի մասին: Նույնիսկ այս օրերին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ,  հայտարարեց իր «չեզոքության» մասին:

Նույնը կարելի է ասել վրացիների մասին: 2008-ին ռուս-վրացական պատերազմում պարտությունից հետո մինչ այսօր վրացիները վախենում են խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանան նույնիսկ մերժեցին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

1994-95 թվականներից հետո նույն պատկերն էր Ադրբեջանում:

Այսօր այդ նույն սինդրոմով է տառապում հայ հանրությունը: Վերջին պատերազմում դաժան պարտությունից հետո մեր հանրության մեջ առաջացել է մետաֆիզիկական վախ հնարավոր նոր պատերազմի վերսկսման նկատմամբ: Եվ պետք է նշել, որ այդ սինդրոմը չի վերանա ոչ մեկ, ոչ էլ երկու տարվա ընթացքում: Այլ ժողովուրդների փորձը հուշում է, որ այն կարող է պահպանվել տևական ժամանակ: Այս գործոնը լավ է հասկանում Նիկոլ Փաշինյանը և մաքսիմալ փորձում է շահարկել դա: Ցավոք դա չի գիտակցվում երկրի քաղաքական ազդեցիկ այլ շրջանակների կողմից, և որի պատճառով էլ մենք այսօր ունենք այն ինչ ունենք:

Քանի դեռ այդ գիտակցությունը մեր քաղաքական վերնախավի մոտ առաջ չի գալիս, Փաշինյանը կկարողանա պահպանել իր իշխանությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan