Ադրբեջանցին կասկածվում է Մոսկվայում ամուսնության նպատակով 15-ամյա աղջկա առեւանգման մեջ

Դիտել նաև
Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին
Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին
Ովքեր էին Ադրբեջանի դեսպանատունը գրավողները
Ադրբեջանը գաղտնի զենք է մատակարարում Ուկրաինային և դրա մասին ռուսները գիտեն բայց...
Սոսենսկոյե բնակավայրի՝ ծագումով ադրբեջանցի բնակիչը դիմել է իրավապահ մարմիններին՝ իր 15-ամյա դստեր առեւանգման մասին հայտարարությամբ, հայտում է mk.ru-ն։
Դիմումատուի խոսքով՝ նախօրեին իրեն զանգահարել էր մոտ 40 տարեկան ադրբեջանցի տղամարդ եւ հայտնել, որ ամուսնանալու նպատակով տարել է իր անչափահաս երեխային։
Որոշ ժամանակ անց ոստիկանություն էր դիմել նաեւ դեռահասի մայրը եւ հայտարարել, որ դստեր որոնումը պետք է դադարեցվի, քանի որ առեւանգողի նկկատմամբ որեւէ պահանջ չկա։ Նրա կարծիքով՝ աղջկա նկատմամբ ոչ մի վատ բան չի արվել։
Ավելի ուշ անչափահասը զանգահարել եւ ծնողներին ասել էր, որ իրեն փնտրելու կարիք չկա, քանի որ իր կամքով է գնացել տղամարդու հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջիկը հաշվառված չէ որեւէ ուսումնական հաստատությունում եւ որպես մատնահարդար է աշխատում։