Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է
22
ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Փակում ենք Նալբանդյան փողոցը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում. Ուղիղ Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ձեր առաջ թուրքը չի կանգնած, հայերն են. Քաղաքացին՝ ոստիկաններին. Տեսանյութ Անհնազանդություն իրավապահ համակարգում Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ Թուրքի դրոշի տակ չենք ապրելու, եկեք հրապարակ. ցուցարարները Սարյան փողոցը աղբամաններով փակեցին. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Բերետները քաշքշում են լրագրողներին ու օպերատորներին. «անցել են գործի». Տեսանյութ Ո՞ր հաստատություններն են միացել դասադուլի կոչին․ ցանկ ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը. Հաջիև Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան Դերասան Հայկ Պետրոսյանը` Վարդան Պետրոսյանի որդին ևս հրապարակում է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է Մեքենայի մեջ հարվածներ են հասցնում Լևոն Քոչորյանին Էն կո՜ղմ տար ձեռքդ, բացե՜ք ճանապարհը. ոստիկանները տեղի տվեցին պատգամավորների պահանջներին. Տեսանյութ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Երկրի ղեկավարությունը գտնվում է ագենտների ձեռքում, ի՞նչ ագենտների մասին եք խոսում. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից Հակոբ Կոջոյանի դպրոցում դասադուլ է․ բարձր դասարանցիները դպրոց չեն գնացել Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․նրա ընտանիքը շրջափակված է 67 քվեաթերթիկ ավելացել է «Մայր Հայաստան» դաշինքին, 32 քվեաթերթիկ՝ ՔՊ-ին «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ակադեմիայում ևս դասեր չեն կայացել․դասադուլ է Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Արցախում Ադրբեջանի վերջին հարձակումից հետո նոր տարածքներ են գրավվել թշնամու կողմից

Լաչինի միջանցքի լայնությունից մինչև Ստամբուլյան փաստաթուղթ․ Փաշինյանի կրկնվող անհիմն պնդումները

Civilnet.am-ը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսին կրկին անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանը և կրկին արեց վիճելի և անհիմն պնդումներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է Փաշինյանի՝ բանակցություններին վերաբերող իրականությանը չհամապատասխանող և մանիպուլացնող հայտարարություններին։

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը կրկին պնդեց, որ Լաչինի միջանցքի լայնությունը չի նշվել բանակցային փաստաթղթերում։

«Նախկին իշխանության ներկայացույցիչներ կան՝ ասում են, որ Լաչինի միջանցքը էսքան պետք ա լիներ… էսքան կիլոմետր լայնություն։ Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա»,- ասաց Փաշինյանը։

Իրականում, սակայն, միջանցքի լայնությունը նշված է եղել առնվազն երկու փաստաթղթերում՝ 1997-ի փուլային և 2001-ի Քի Վեսթի փաստաթղթերում։

Հատկանշական է, որ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ բանակցային նախորդ փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում։ «Կարելի է ուղղակի փնտրել և կբերի մի քանի աղբյուրներից»,- ասաց նա։

Հանրաքվեի վայրը և մասնակիցների համամասնությունը

Ասուլիսին վարչապետը անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին և պնդեց, թե դրանցով նախատեսվող Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում և մասնակիցներով պետք է անկացվեր։

«Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում, կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով՝ դու, հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին [Լեռնային Ղարաբաղում] տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- ասաց Փաշինյանը։

Ոչ միայն Մադրիդյան, այլև Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Մինչև հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ և 37 264 ադրբեջանցի։

Ստամբուլյան փաստաթղթի նշաձողը

Խոսելով բանակցություններում հայկական կողմի նշաձողի մասին՝ Փաշինյանը ասաց, թե նախկինում բազմաթիվ անգամ նշաձողը իջեցվել է և մատնանշեց 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան փաստաթուղթը։

«Երբ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնվեց, բա դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում։ Երբ որ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգության խարտիան, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,- պնդեց վարչապետը։

Փաշինյանը նախկինում արդեն պնդել էր, թե Անվտանգության խարտիան արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում և դրան կողմ քվեարկելու համար Ռոբերտ Քոչարյանին մեղարդել էր թուրքական գործակալ լինելու մեջ։

Իրականում, սակայն, այն հատվածը, որին հղում էր արել Փաշինյանը, վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և գոյություն ունեցող պետություններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, իսկ Ղարաբաղյան հակամարտության մասին հռչակագրում որևԷ առանձին խոսք չկա։

Ավելին՝ Ստամբուլյան փաստաթղթի մյուս հատվածում՝ «Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրում», որը Փաշինյանը չի հիշատակում, Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan