Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը

Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր

Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ի տարածքից, ապա ինչո՞ւ Հադրութի մասին երբևէ բառ չի արտաբերում, որ դա ԼՂԻՄ-ի տարածք է և պետք է հետ բերվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք  կառավարության որոշումներով լուծում ենք։ Մարդիկ պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաև ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ «Փաշինյանը մեր հայրենիքը հանձնելով գնում է»։ «Իր ծրագիրն է, որը կյանքի է կոչում։ Մինչև ժողովուրդը չհասկանա, չըմբոստանա և Նիկոլ չարիքին չհեռացնի, մենք մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ենք։ Նիկոլի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իր հերթական դավաճանական քայլի մասին հանրությանը տեղեկացնելը»։

 

Հարցին՝ Արցախի իշխանությունները տեղեկացրե՞լ են «Արդարություն» խմբակցությանը տարածքների հանձման հավանականության մասին, Գալստյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում, ռազմական դրության ժամանակ Արայիկ Հարությունյանը ստորագրած հրամանագիր ունի, որ անվտանգության առումով պաշտոնական տեղեկատվությանը հետևենք, իսկ դա ուղիղ մեր անվտանգության հետ առընչություն ունի։ Դրա համար չեմ կարող մեկնաբանել, դա պետք է պաշտոնական տեղեկություններով Արցախի իշխանությունները մեկնաբանեն։ Հանրությանը բացատրեն, թե ինչ  է կատարվում, տեսնենք՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ ամեն ինչը, թե՞ չէ։ Այլ ոչ թե ժողովրդի թիկունքում քայլեր ձեռնարկեն, դա Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, որն արդեն իսկ հայրենիքը բացահայտ, կտոր-կտոր հանձնում է»։

«Երբ որ ընդդիմությունն է խոսում, հանրությունը մեզ մեղադրում է, թե իշխանության համար պայքար է, իսկ հայրենքի կորո՞ւստը, ժողովուրդը  պետք է հասկանա, զուգահեռներ անցկացնի։ Երբ որ Հայաստանի իշխանություններին մեղադրում ենք, որ հայրենիք են հանձնում, իրենք ասում են, որ մենք իշխանության համար ենք պայքարում։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ են հայրենիքի կորստին, և Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եթե ժողովուրդը չըմբոստանա, և Փաշինյանից օր առաջ չազատվենք, մենք հայրենիք ենք կորցնելու», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Աղբյուր՝ 24News

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan