Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում
18
Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Պատերազմ Արցախում
Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է հայ գերիներին Պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը Արտավազդ Եղոյանի եղբոր որդին է Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալուի» պայթյունի զոհերը (տեսանյութ) Կադրեր դատարկվող Աղավնոյից Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն

Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր

Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ի տարածքից, ապա ինչո՞ւ Հադրութի մասին երբևէ բառ չի արտաբերում, որ դա ԼՂԻՄ-ի տարածք է և պետք է հետ բերվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք  կառավարության որոշումներով լուծում ենք։ Մարդիկ պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաև ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ «Փաշինյանը մեր հայրենիքը հանձնելով գնում է»։ «Իր ծրագիրն է, որը կյանքի է կոչում։ Մինչև ժողովուրդը չհասկանա, չըմբոստանա և Նիկոլ չարիքին չհեռացնի, մենք մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ենք։ Նիկոլի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իր հերթական դավաճանական քայլի մասին հանրությանը տեղեկացնելը»։

 

Հարցին՝ Արցախի իշխանությունները տեղեկացրե՞լ են «Արդարություն» խմբակցությանը տարածքների հանձման հավանականության մասին, Գալստյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում, ռազմական դրության ժամանակ Արայիկ Հարությունյանը ստորագրած հրամանագիր ունի, որ անվտանգության առումով պաշտոնական տեղեկատվությանը հետևենք, իսկ դա ուղիղ մեր անվտանգության հետ առընչություն ունի։ Դրա համար չեմ կարող մեկնաբանել, դա պետք է պաշտոնական տեղեկություններով Արցախի իշխանությունները մեկնաբանեն։ Հանրությանը բացատրեն, թե ինչ  է կատարվում, տեսնենք՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ ամեն ինչը, թե՞ չէ։ Այլ ոչ թե ժողովրդի թիկունքում քայլեր ձեռնարկեն, դա Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, որն արդեն իսկ հայրենիքը բացահայտ, կտոր-կտոր հանձնում է»։

«Երբ որ ընդդիմությունն է խոսում, հանրությունը մեզ մեղադրում է, թե իշխանության համար պայքար է, իսկ հայրենքի կորո՞ւստը, ժողովուրդը  պետք է հասկանա, զուգահեռներ անցկացնի։ Երբ որ Հայաստանի իշխանություններին մեղադրում ենք, որ հայրենիք են հանձնում, իրենք ասում են, որ մենք իշխանության համար ենք պայքարում։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ են հայրենիքի կորստին, և Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եթե ժողովուրդը չըմբոստանա, և Փաշինյանից օր առաջ չազատվենք, մենք հայրենիք ենք կորցնելու», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Աղբյուր՝ 24News

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan