Քարվաճառը հիշեցի...էն որ հանձնելուց առաջ թալանում, քանդում ու անտառահատում էի. Ու դուք էդ թալանչի զանգվածին փորձում եք բացատրել, որ Հայրենիք եք կորցնում

Դիտել նաև
Հայաստանը նման է մեծ հսկայի, որի սիրտը Երևանում է, ձեռքերն՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, իսկ ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում
Վերադարձ ստալինյան ժամանակներ
Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան
Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. Խաղաղությու՞ն, թուրքի՞ հետ
Ուղիղ 29 տարի առաջ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի հետ
Քարվաճառը հիշեցի... էն որ հանձնելուց առաջ թալանում, քանդում ու անտառահատում էին (բառիս բուն իմաստով):
Էդ անողների համար մեկ էր, որ Հայրենիքի հերթական կտորն ենք հանձնում թշնամուն... лишь бы էդ ժամկետում հասցնեն ծառերը կտրեն, ալյումինե լարերը հավաքեն ու տանեն... Ճանապարհի ձախ մասում մարդիկ իրենց օջախներն էին վառում, մյուս մասում` բենզասղոցով անտառներն էին կտրում..(կապ չունի թե որտեղից էին գալիս հասնում այնտեղ)... Սարսափելի տեսարան էր... Լուսանկարները հատուկ չեմ տեղադրում...
Ու դուք էդ թալանչի զանգվածին փորձում եք բացատրել, որ Հայրենիք եք կորցնում, որ Բերձոր են հանձնում..??? Լուրջ???
Հիշեք. Հենց լսեն, որ մի շաբաթից բնակավայրերը հանձնում են, Էդ նույն զանգվածի բեռնատարներն ու բենզասղոցները հայտնվելու են «Լաչինի միջանցքում»...
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից