Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում

Դիտել նաև
Հայաստանը նման է մեծ հսկայի, որի սիրտը Երևանում է, ձեռքերն՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, իսկ ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում
Վերադարձ ստալինյան ժամանակներ
Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան
Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. Խաղաղությու՞ն, թուրքի՞ հետ
Ուղիղ 29 տարի առաջ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի հետ
Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնհայտ փաստ է, և այդ մասին խոսում ենք ամեն օր։
Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը՝ լուծելով մեկ խնդիր՝ իրավական ուժ տալ Բաքվում ու Անկարայում մշակված օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները ՀՀ-ի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն են կուտակում…
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պետք չեն։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին, մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք: