Ըստ ամենայնի` Իշխանասարում ՔՊ-ի օգտին քվեարկել են նաև օրերս մեր դիրքերը գրաված ադրբեջանցիները Հույս չդնել դրսի հորեղբայրների և մորաքույրների վրա. Բելառուսի ԱԳՆ-ն` Փելոսիի ՀՀ այցի մասին Փաստորեն Ադրբեջանը չի արձագանքել անգամ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած նահանջողական ելույթին
26
Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել ՔՊ-ն պարտվել է Քաջարանում, Տաշիրում, Անիում, Չարենցավանում․ նախնական տվյալներ Ռուսաստանի դեմ պատերազմ ԱՄՆ-ը չի ուզում. Արևմուտքին անհանգստացրել է մոբիլիզացիան Ռուսաստանում. Տեսանյութ «Խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարությունը Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային Կա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբան «Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին Պատերազմ Արցախում
Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ. Չավուշօղլու ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի դատավոր կինը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն միաձայն մերժել է ԱՆ միջնորդությունը Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել Ստոկհոլմյան սինդրոմն այլևս իր տեղը զիջում է թալինյան սինդրոմին․ ՔՊ-ն Սիսիանում ու Թալինում 0 ձայն պիտի հավաքեր. Տիգրան Քոչարյան.Տեսանյութ Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով Հայաստանում սպառողական գների ինդեքսը 8 ամսում աճել է 8.4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հետ` այսօր Փարիզում. Փաշինյան Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով Մեկ մանդատի ուժը. Ալավերդիում ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումըՄեկ մանդատի ուժը. Ալավերդիում ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում. Sputnik Արմենիա Երեկոյան միասին Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին․ Սայաթ Շիրինյան Աննա Հակոբյանը դուստրերի՝ երեկոյան զգեստներով լուսանկար է հրապարակել Ամսի 13-ից որդուցս լուր չունեմ, ասում են՝ սպասեք լուր լինի կասենք Հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիան ՊՆ դիմաց. Տեսանյութ Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունը ՄԻԵԴ-ին կփոխանցի մինչև սեպտեմբերի 29-ը ԱԻ նախկին նախարարի գործով նախաքննությունն ավարտվել է Կրակոցներ Իժևսկի դպրոցում. զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ աշակերտներ Պետդումայի նախագահ Վոլոդինը ժամանել է Բաքու Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Հայաստանն այս պահին պետություն է, որը չգիտի իր անելիքը. այստեղ կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան

Ասես Ալիևն էր խոսում. ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր. Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, ինչը նպատակ ուներ վախի կամ նահանջի տրամադրություններ փոխանցել արցախցուն, ոչ միայն չընկճեց արցախահայությանը, այլ, հակառակը, է՛լ ավելի ամրապնդեց պայքարի ոգին։ Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է, որը, որպես իր ասածի ապացույց, հիշեցնում է Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից ստորագրված հուշագիրը, որ հստակ սահմանում էր՝ նշաձողի իջեցում չի կարող լինել, որովհետև դա Արցախի հանձնում է նշանակում։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի մասին Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերջին հայտարարություններին, որտեղ անուղղակի կերպով ՀՀ նախկին նախագահներին է մեղադրում, այսպես ասած, Արցախը հանձնելու համար, ապա Հակոբյանը նկատում է` այդ օրն ԱԺ ամբիոնից ասես Ադրբեջանի ղեկավարութունն էր խոսում:

-Հայաստանում, ապրիլից սկսած, այնուհետ թափ առած «Դիմադրություն» շարժումն ասես գնալով մարում է: Այն, գիտենք, հիմնական ու առաջնային մեկ նպատակ ուներ՝ պահպանել Արցախի մնացած հատվածն ու Արցախի հայկականությունը: Ի՞նչ տրամադրություն է այժմ Արցախում, երբ շարժումը նախկին թափը չունի:

-Համաձայն չեմ, որ Հայաստանում «Դիմադրություն» շարժումը մարում է, ես կասեի՝ վերաձևակերպվում է, որովհետև մարտահրավերներն են փոխվում, խնդիրներն են փոխվում, և, հակառակը, ըստ իս, այն ավելի մեծ թափ է առնում: Ի սկզբանե, այո, բոլորը դուրս եկան փողոց, «Դիմադրություն» շարժումը սկսեց զուտ Արցախը փրկելու համար, սակայն հիմա այն դարձել է մեծ, ազգային-գաղափարական շարժում, որտեղ պայքարը ազգային արժեքների պահպանումն է, ընդհանրապես, հայոց պետականության պահպանումն է: Այդ մեծ խնդրի մեջ Արցախը ևս մասնիկ է: Ըստ էության, մարդիկ դուրս են եկել պայքարելու աշխարհին մոլորեցնող փայլուն հաճույքների դեմ, դուրս են եկել պայքարելու նյութական արժեքների դեմ, որոնք, այս իշխանությունների շնորհիվ, դարձան ավելի գերակա արժեք, քան սերը հայրենիքի, ազգի, կրթության հանդեպ: Կարծում եմ, որ այն դեռևս շատ մեծ թափով ցույց է տալու և հասնելու է այն խնդրի լուծմանը, ինչի համար սկիզբ է առել:

-ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և «Դաշնակցություն»-ը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ի՞նչ բնութագրում կտաք այս հայտարարությանը:

-Ես ասել եմ, նորից կրկնեմ՝ դա խոսում էր Ալիևը, որովհետև ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր: Ասվում է այն տեսանկյունից, որտեղից հարմար էր Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Ամեն բան կասկածի տակ էր դնում. դրանցից մեկը Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքի հանրաքվեն էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախում ծանրագույն պայմաններում: Այսինքն՝ ցավալի է, բայց փաստ. ինքը համարում է, որ հասարակությունը չունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա գոնե նորագույն պատմության վերաբերյալ իր հետևություններն անել, և հասարակության ինքնագիտակցության մակարդակն այնքան է ցածր, որ հավատում են թշնամու շահերից բխող խոսքին: Սա կործանարար է: Սա արվեց Ազգային Ժողովի բարձրադիր ամբիոնից: Նորից ասեմ, որ սա կարող էր ասել միայն Ալիևը. որևէ հայ չէր կարող նման բան մտածել:

-Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որ Արցախի կարգավիճակի մասով «կարմիր գծեր կան»: Հիմա եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ հատվեն այդ «կարմիր գծերը», կամ դրա փորձը արվի, ո՞րն է լինելու արցախցու անելիքը:

-Այո, ապրիլի 14-ին արված ԱԺ-ի հայտարարությունը Արցախում արթնություն բերեց, և մենք միասնական մեր տեսակետը հայտնեցինք, որովհետև, անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, եթե կարող են այլ հարթակներում լինել, այս հարթակում ընդդիմության ու իշխանության «կարմիր գծերը» նույնն են: Այսինքն՝ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչին ձգտում են այսօրվա հայաստանյան իշխանությունները, չնայած վերջերս Նիկոլ Փաշինյանի «հատուկ հաձնարարություններով» դեսպանը եկել էր Արցախ, որպեսզի այստեղից ցույց տար Հայաստանի մեր հայրենակիցներին, որ Արցախում բոլորը չեն, որ նույն կարծիքն ունեն: Ես ասեմ, որ ինքը ստում է. այստեղ յուրաքանչյուրը՝ նորածնից սկսած մինչև ամենատարեց մարդը, մտածում է նույն կերպ՝ Արցախը չի կարող լինել Արդբեջանի կազմում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan