Ըստ ամենայնի` Իշխանասարում ՔՊ-ի օգտին քվեարկել են նաև օրերս մեր դիրքերը գրաված ադրբեջանցիները Հույս չդնել դրսի հորեղբայրների և մորաքույրների վրա. Բելառուսի ԱԳՆ-ն` Փելոսիի ՀՀ այցի մասին Փաստորեն Ադրբեջանը չի արձագանքել անգամ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած նահանջողական ելույթին
26
Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել ՔՊ-ն պարտվել է Քաջարանում, Տաշիրում, Անիում, Չարենցավանում․ նախնական տվյալներ Ռուսաստանի դեմ պատերազմ ԱՄՆ-ը չի ուզում. Արևմուտքին անհանգստացրել է մոբիլիզացիան Ռուսաստանում. Տեսանյութ «Խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարությունը Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային Կա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբան «Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին Պատերազմ Արցախում
Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ. Չավուշօղլու ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի դատավոր կինը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն միաձայն մերժել է ԱՆ միջնորդությունը Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել Ստոկհոլմյան սինդրոմն այլևս իր տեղը զիջում է թալինյան սինդրոմին․ ՔՊ-ն Սիսիանում ու Թալինում 0 ձայն պիտի հավաքեր. Տիգրան Քոչարյան.Տեսանյութ Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով Հայաստանում սպառողական գների ինդեքսը 8 ամսում աճել է 8.4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հետ` այսօր Փարիզում. Փաշինյան Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով Մեկ մանդատի ուժը. Ալավերդիում ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումըՄեկ մանդատի ուժը. Ալավերդիում ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում. Sputnik Արմենիա Երեկոյան միասին Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին․ Սայաթ Շիրինյան Աննա Հակոբյանը դուստրերի՝ երեկոյան զգեստներով լուսանկար է հրապարակել Ամսի 13-ից որդուցս լուր չունեմ, ասում են՝ սպասեք լուր լինի կասենք Հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիան ՊՆ դիմաց. Տեսանյութ Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունը ՄԻԵԴ-ին կփոխանցի մինչև սեպտեմբերի 29-ը ԱԻ նախկին նախարարի գործով նախաքննությունն ավարտվել է Կրակոցներ Իժևսկի դպրոցում. զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ աշակերտներ Պետդումայի նախագահ Վոլոդինը ժամանել է Բաքու Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Հայաստանն այս պահին պետություն է, որը չգիտի իր անելիքը. այստեղ կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի օդաչուները բարձրլեռնային պայմաններում հատուկ վարժանքներ են անցկացրել

Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի

9 օր առաջ Ապարանում տեղի ունեցած 2 երիտասարդի սպանության և ևս 5-ին զենքով վիրավորելու գործով քննությունը կաղում է, գործն առաջ չի գնում: Քաղաքական կոնտեքստով այս աղմկահարույց միջադեպի արյան հետքերով իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել գոնե մեկ կասկածյալ․ այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին ՔԿ լրատվական ծառայությունից:

Իսկ միակ կալանավորված անձը, ընդգծենք, սեփական կամքով է ներկայացել Աշտարակի ոստիկանություն՝ սպանության հաջորդ օրը՝ հունիսի 20-ին: Ի դեպ, միակ կալանավորված կասկածյալի անունը ՔԿ-ն համառորեն խուսափում է հրապարակել, սակայն  Yerevan.Today-ին հայտնի են դարձել նրա տվյալները՝ Հայկ Հովհաննիսյան, Երևանից․ նա Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիրներից է: 32–ամյա Հայկը հասցրել է մի քանի դրվագով մամուլի էջերում հայտնվել, ընդդիմության վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ, ըստ հրապարակումների, ագրեսիվ վարքագծով միջադեպ էր հրահրել ու հեղափոխության սիմվոլ դարձած «Դուխով» երգով դարձել էր օրվա «հերոս»:

Նշենք, որ ՔՊ-ական երկու պաշտոնյաների հարազատների  անուններ են կապվում Ապարանի արյունալի միջադեպի հետ, միջադեպից տուժածների ընտանիքները հաստատել են այդ մասին հրապարակումները՝ նախորդ շաբաթ Ապարանում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ: Ծեծի ենթարկվածներից մեկն էլ՝ Ռաֆայելը, անձամբ է լրագրողներին հայտնել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբորը ծեծի ենթարկելու վայրում տեսնելու և նրա հետ իր  շփման մասին։ Նշենք, որ Ռաֆայելի ծեծը նույն Հայկի մասնակցությամբ է տեղի ունեցել սպանությունից ժամեր առաջ՝ Արագածոտնի փոխմարզպետին պատկանող գազալցակայանում՝ վերջինիս բարեկամի միջամտությամբ: Իսկ  սպանության միջադեպին նախորդած ծեծի ժամանակ դեպքի վայրում եղել է նաև ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Գռզո Ասատրյանը, ով վերջերս է նշանակվել Ապարանի ՋՕԸ պետ:

Չի բացառվում, որ սպանությանը այս երկու ՔՊ-ական պաշտոնյաների ենթադրյալ փոխկապակցվածության պատճառով է քննությունն այսքան փակ ընթանում ու ակնհայտ ձգձգումներով: Նոր հնարավոր ձերբակալություններն ու բացահայտումները ուշանում են, պատգամավորն ինքն է երեկ տարակուսել ԱԺ-ում, որ 7 օր անցել է ու իր եղբայրը դեռևս չի կանչվել հարցաքննության. մյուսի՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդու՝ Ռոմանի մասով ինֆորմացիան խիստ հակասական է հրապարակվում․ հայրը պնդում է, որ որդին դեռևս չի կանչվել հարցաքննության, պաշտոնյա հորեղբորորդի Փարվանյանն էլ առհասարակ ժխտում է Ռոմանի մասնակցությունն այս ողբերգական սպանությունների միջադեպին, չնայած կողմերին հանդիպման կանչողը, ըստ շրջանառվող լուրերի, հենց ինքն է եղել:

Ում և ինչու է փորձ արվում մաքրել այս արյունոտ միջադեպից, իսկապե՞ս փորձ է արվում կոծկել սպանության միջադեպը, այս հարցերին առայժմ սպանվածների հարազատները միասնականորեն են արձագանքում՝ այո, սպանված 28–ամյա Տիգրան Հարությունյանի և 27-ամյա ՊՆ սահմանապահ Համիկ Միքայելյանի հարազատները իրենց վարկածներն ունեն:

Նշենք, որ հունիսի 19-ին Նիգավանում հնչած կրակոցներից հետո անգիտակից վիճակում շարունակում է մնալ ԱԱԾ ծառայող Սամվելը, 19- ամյա Հրաչյան ևս հիվանդանոցում է դեռ՝ թոքի վնասվածքով ու չի բացառվում առաջիկա օրերին երկրորդ վիրահատական միջամտության կարիքը լինի, իսկ մյուս երեք տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները դուրս են գրվել հիվանդանոցից:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan