Հուլիսի մեկին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ
Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
«Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչը։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: