Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանին կարող են դրդել նոր պատերազմի. Հարութ Արթին Առաքելյան ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան
30
ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛» ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Իսկ ի՞նչ է ասելու հիմա Փաշինյանը, երբ փողոցում հանդիպի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչին. Տեսանյութ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը. Մայքլ Քարփենթեր Ինչքա՞ն գումար էր հավաքագրվում հեռուստամարաթոնի ժամանակ նախկինում և հիմա. թվեր Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ հետ ազատ առեւտրին Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի վիճակը վատ է Աբսո՛ւրդ է, Ալեն Սիմոնյանը վախենում է ԱՀ ասել, բայց խոսում է՝ մենք ստորացրել ենք ԱՀ հանրաքվեի արժեքը. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Երեք օր է Ողջի գետն այս վիճակն է․ ահազանգ. Տեսանյութ ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին. Լուսանկար Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարաններ. Լուսանկար Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվել Կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է 13-ը Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի լսումները Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը» «Մակրոնը կարող է լինել արդար միջնորդ»․ Ուորլիքը կարևորում է կարգավիճակի շուրջ քննարկում ծավալելը Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցության փոխնախագահներ է որոշում, մանր մունր հարցեր է արծարծում․ Գեղամ Մանուկյան Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը և լուր տարածել, թե իբր ՊԲ-ն է կրակել իրենց ուղղությամբ Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիսում՝ անձրեւ. Տավուշում մառախուղ է Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Արարատ Միրզոյանը մեկնում է Լոձ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊԲ Իշխանությունը ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերները դիմավորում զոհի կարգավիճակով

Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ:

«Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը:

Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»:

«Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում և Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի և ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաև՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման և ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է քաջալերել Ալիևի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- նշել է Շիֆը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:

Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan