Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում
18
Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Պատերազմ Արցախում
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է հայ գերիներին Պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը Արտավազդ Եղոյանի եղբոր որդին է Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալուի» պայթյունի զոհերը (տեսանյութ) Կադրեր դատարկվող Աղավնոյից

Ալիևն ու Հասանովը կրկին սպառնում են. ինչո՞վ է զբաղվում Հայաստանը

ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու պատրաստակամության ֆոնին, վերջին օրերին ռազմատենչ ու սուր հայտարարություններ են հնչում Ադրբեջանից ու Թուրքիայից: Զուգահեռաբար՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմին կոչ են անում բացել, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհը, սահմանազատել և սահմանագծել սահմանները:

Իլհամ Ալիևն այցելել էր Քարվաճառ, որտեղ նոր զորամասի բացման ժամանակ հայտարարել էր, թե Բաքուն ամենաարդիական զենքի գնման նոր պայմանագրեր է կնքել։ Ավելին՝ նա սպառնացել է՝ նշելով․ «Եթե Հայաստանը կառչած մնա սահմանազատման հարցում իր նախկին տակտիկային և փորձի ժամանակ ձգել, ապա կփոշմանի»։

Նա հավելել է, որ ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Ադրբեջանի դիրքերն «էլ ավելի կամրացվեն»։ «Այդ պայմանագրերն արդեն կյանքի են կոչվում և Ադրբեջան է ներկրվում նոր զենք և ամենաժամանակակից տեխնիկա»,-Քարվաճառում ասել է Ալիևը։

Նա նշել է, որ հետևում է «ռևանշիստական ուժերի գործողություններին, որոնք ցանկանում են գլուխ բարձրացնել Հայաստանում»։

Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ հայտարարել է բանակի թվաքանակի ավելացման մասին։ Նրա խոսքով, երկրի Զինված ուժերի կազմում ստեղծվել են հատուկ նշանակության օպերատիվ ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։

«Այդ ստորաբաժանումների զինծառայողները նախապատրաստական դասընթացներ են անցել Թուրքիայում։ Նորամուծությունների հետևանքով ստեղծվել է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոն»,-«Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հասանովը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նախագահ Ալիևը հանձնարարել է երկրի բանակը դուրս բերել նոր մակարդակի՝ «որպես մոդել ընդունելով Թուրքիայի Զինված ուժերը»։ Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակից և հակամարտության գոտում տիրող իրավիճակից՝ ասելով, որ իբրև թե հակառակորդի գործողություններին պատասխանում են: Թուրքիայից Իբրահիմ Քալընը և Մևլյութ Չավուշօղլուն ևս վերջին երկու օրվա ընթացքում անդրադարձել են ՀՀ-ից ակնկալվող քայլերին:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ադրբեջանը ոգևորված է այն հանգամանքից, որ ուժի վրա շեշտը դնելով՝ կարողացել է հաղթել պատերազմը և առաջ մղել իր քաղաքականությունը:

Սա, նրա խոսքով, պայմանավորում է Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը: Խրամչիխինի որակմամբ, Ադրբեջանը հասկանում է, որ քննարկվող հարցերը հայկական կողմի համար բարդ բնույթ ունեն, և որոշումներն արագ չեն կայացվում, ուստի Ադրբեջանը չի ցանկանում սպասել:

«Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը գուցե տրամադրված լինի երկարաձգել գործընթացները, քանի որ պատերազմից հետո ամենալավ դիրքերում չէ, իսկ ժամանակը հատկապես այսօր կարող է շատ բան փոխել: Իսկ թե ինչու չի ցանկանում սպասել, սա ևս ունի բացատրություն, իսկ բացատրությունն այն է, որ բարդ է նաև կանխատեսել, թե մի քանի ամիս անց աշխարհն ինչ տեսք է ունենալու, գերտերություններն ինչ ազդեցություն ու ինչ շահեր են ունենալու: Գուցե վաղն այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը հակասության մեջ լինի ադրբեջանական շահերի հետ: Ինչպես տեսնում ենք, ներկայումս Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվ աշխատում են իրենց գործընկեր երկրների հետ, ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի, Վրաստանի, ԵՄ-ի և այլ երկրների, շարունակում են շեշտը դնել ռազմական ներուժի վրա, քանի որ ներկայիս աշխարհում այն կարևոր հանգամանք է»,-ասաց Խրամչիխինը:

Նա գտնում է, որ միշտ էլ կա ռազմական էսկալացիայի վտանգ, սակայն՝ ոչ պատերազմի: Ռազմական վերլուծաբանը համաձայն է շատ փորձագետների հետ, որ նոր աշխարհակարգի ձևավորման անկայուն ճանապարհին հարաբերություններում ռազմական տարրը կարևոր է դառնում, որպես զսպիչ, ինչպես նաև հարցերը լուծելու ընդունելի ճանապարհ, քանի որ աշխարհին հայտնի զսպման բոլոր մեխանիզմները ներկայումս վերացել են:

«Դա է պատճառը, որ շատ երկրներ, ոչ միայն Ադրբեջանը կամ Թուրքիան, խոսում են բանակն արդիականացնելու, ամրապնդելու մասին, քանի որ խնդիրներ ունեն բոլոր երկրները և աշխարհում ներկայումս ստեղծված իրավիճակը հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն է առաջացնում: Թուրքիայում, Սիրիայում պատրաստվում են նոր գործողության քրդերի դեմ, բոլորը փորձում են օգտվել այս իրավիճակից և լուծել իրենց խնդիրները: Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են լուծել նաև Հայաստանի հետ իրենց հարցերը, երկար ժամանակը գուցե աշխատի նրանց դեմ»,-նկատեց նա:

Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ այս ամենից, ինչպես նաև ծանր պատերազմից հետո պատկերացում անգամ չունի, թե ՀՀ իշխանություններն ինչպես են փորձում վերացնել Հայաստանի կրած կորուստներն այդ ոլորտում, ինչպես վերականգնվել և այլն: «Այս մասով ամեն ինչ անհասկանալի է․ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում Հայաստանում»,-ասաց Խրամչիխինը:

Խոսելով Խաղաղության դարաշրջանի հնարավորությունների մասին՝ վերլուծաբանն ասաց, որ Հարավային Կովկասում լիարժեք ու կայուն խաղաղության հնարավորությունները շատ փոքր է համարում, քանի որ տարածաշրջանն իր խնդիրներով բավականին բարդ է, այսօր աշխարհում ստեղծված իրավիճակն իր հերթին չի նպաստում դրան:

«Աշխարհը երկարատև անկայունության փուլում է, բոլոր երկրները պետք է ակտիվացնեն ռազմաքաղաքական դիվանագիտությունը, ամրապնդեն անվտանգությունը, պատրանքներ չպետք է լինեն որևէ հարցով»,- նկատեց նա:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է շուտափույթ վերականգնած լինեին ՀՀ բանակի մարտունակությունը՝ է՛լ ավելի սերտացնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Սակայն, նրա տպավորությամբ, ոչինչ չի արվել, ավելին՝ Հայաստանում թուլացրել են կապը Ռուսաստանի հետ, դրանով ինչ-որ առումով վտանգի տակ դնելով ՀՀ անվտանգությունը և ամրապնդելով Թուրքիայի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:

Եվսեևը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն չունի ԳՇ պետ:

«Ինչո՞ւ այդ հարցերը չեն լուծում, ինչո՞ւ են բոլոր սլաքներն ուղղվում Ռուսաստանին, դրան պետք է հայերը արձագանքեն, գնահատեն՝ դա համապատասխանո՞ւմ է ներկայիս մարտահրավերներին, թե՞ ոչ, քանի որ մենք նկատում ենք, բայց այս պահին խորապես հետևում ենք մեր պատերազմական իրավիճակին»,-նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan