ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ

Դիտել նաև
Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը 1 տարվա շահագործումից հետո... Տեսանյութ
Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը լոլիկներ է աճեցրել
Միրզոյան-Բայրամով հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր․ Աննա Կարապետյան
Աննա Հակոբյանը որպես ի՞նչ էր այցելել Սյունիք․ սպասեք նոր վտանգների․ Զարուհի Փոստանջյան
Անանուն դոնորները գուցե «մուծվում» են կամ փող են լվանում, քրեական գործերից են ազատվում
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։
Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։