Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

Դիտել նաև
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին
Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով. Տեսանյութ
«Ազատություն ռադիո»-ին ինչո՞ւ են թողնում Արցախ մտնի
Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել. Փաշինյանը խաբել է
Հունիսի 21-27-ը ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից։
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում նա հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, ՌԴ հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։