ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները, ըստ որոնց 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացումը դառնալու է պարտադիր: Կառավարության հիմնավորմամբ՝ այդ կարգավորումները կանխիկի շրջանառության և ստվերի կրճատման ուղղությամբ իրականցվող քայլեր են։

ArmDaily.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու համար օրենքի նոր կարգավորումների նպատակահարմարությունը, ռիսկերը, նաև թե հասարակության քանի տոկոսն է պատրաստ այդ փոփոխությանը։

Նրա խոսքով՝ փոփոխության հիմքում դրված նպատակը դրական ու կարևոր է, սակայն այն փոփոխությունները, որոնք կատարվում են, որոշակիորեն չեն կապվում դրված նպատակի հետ ու բավականին խնդրահարույց են։ «Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող։ Սա բնորոշ քայլ է իշխանության վարած քաղաքականությանը։ Կառավարությունն անկանխիկ շրջանառությունը խթանելու համար դրել է բավականին կոշտ կարգավորումներ»,-ընդգծեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ բնականաբար անկանխիկի շրջանառությունն ավելի թափանցիկ է ու պետական վերահսկողության տեսանկյունից արդյունավետությունն ավելի բարձր կլինի։ Ամեն դեպքում, եթե նայում ենք միջազգային փորձին, տեսնում ենք, որ շատ զարգացած երկրներ կա՛մ չունեն նման խիստ սահմանափակումներ, սակայն ունեն եկամուտների շարժի բարձ թափանցիկություն, կա՛մ էլ, եթե ունեն սահմանափակումներ, ապա դրանց շեմը բավականին բարձր է։ «Միայն կոշտ սահմանափակումներով, դրամական ցածր մակարդակ սահմանելով չի, որ կարելի է կրճատել ստվերը կամ բարձրացնել եկամուտների շրջանառության թափանցիկությունը։ Դրա համար, ըստ իս, մեր նման երկրներում շատ ավելի կարևոր են խթանիչ կարգավորումները։ Եթե դու ստեղծես այնպիսի միջավայր ու պայմաններ, որ անկանխիկ վճարումն օբեկտիվորեն դառնա ավելի ձեռնտու քաղաքացիների համար, նրանք առանց սահմանափակումների էլ կամովին կգնան անկանխիկ գործարքների, այդ թվում՝ և՛ ֆիզակական, և՛ իրավաբանական անձինք։ Բայց երբ դու կոշտ սահմանափակումներով գնում ես դեպի անկանխիկ վճարումների ճանապարհով, պետք է հաշվի առնես, որ անկանխիկի ժամանակ մարդիկ կատարում են նաև լրացուցիչ ծախսեր՝ բանկային միջնորդավճարներ և այլն։ Այս սահմանափակումներն իրական խթաններ են, որպեսզի քաղաքացիները շրջանցնեն պետության սահմանափակումները»,-նշեց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի պնդմամբ՝ բացի նրանից, որ պետությունը չի ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիները կամովին կգնան անկախիկ վճարումների ճանապարհով, նաև մենք չունենք ինստիտուցիոնալ այն հնարավորությունները, որոնք կհարթեն ստեղծված ու դեռ սպասվող խնդիրները։ Այսինքն՝ պետության տեխնիկական և տեղեկատվական կարողությունները բավարար չափով զարգացած չեն, որպեսզի հարթեն առաջացող հնարավոր խնդիրներն ու ոլորտում նոր բացեր չստեղծեն։ «Ըստ իս՝ այս ամենն ուղղակի ձևական մի բան է։ Նրանք նպատակ չունեն համակարգը գործարկելու և հաջողելու, այլ իրենց նպատակն ավելի շատ պոպուլիստական է։ Ցավոք սրտի, նմանատիպ կարգավորումները, որոնք ավելի շատ մանիպուլյատիվ ու պոպուլիստական են, լավ գաղափարները, որոնք օբյեկտիվորեն կարող են գործնականում հաջողել, սկսում են արժեզրկել՝ դրանց նկատմամբ հասարակության մեջ հակակրանք ստեղծելով։ Սրա համար լավագույն բնութագրումն այն է, որ եթե չեք կարողանում լավ բան անել, գոնե վատը մի ՛արեք»-ընդգծեց տնտեսագետը։

Նշենք, որ հասարակության առնվազն երկու խավ արդեն իսկ ունեն արհեստական սահմանափակումներ և չեն կարողանալու օգտվել համակարգից։ Առաջինն այն մարդիկ են, մասնավորապես, մեծահասակները, որոնք բանակային գործարքներ չեն կարողանում անել, երկրորդ՝ մարդիկ,որոնք երբեմն անհիմն հայտնվում են հարկադիր ծառայություն ապահովող մարմնի ուշադրության կենտրոնում, և նրանց բանակային հաշիվներին արգելքներ են դրվում։ «Նախ պետք է վերանայվի բանակային գործարքների միջնորդավճարների հարցը, հետո պետք է իրենց տեխնիկական և տեղեկատվական գործիքները կիրառեն, որպեսզի հասարակությունն ադապտացվի նորին։ Ես այս ամենին թերահավատորեն եմ մոտենում։ Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ին, ապա այստեղ երկու կարևոր հարթություն կա։ Առաջինը իրակավական կարգավորումներն են, որ արգելքների վերացման ժամկետները պետք է մաքսիմալ կարճ լինեն՝ ի օգուտ քաղաքացիների, և երկրորդը, որն ավելի կարևոր է, այն է, որ իրավական կարգավորումը մի բան է, դրա գործադրումը՝ մեկ այլ բան։ Այս իշխանությունները պետական համակարգը հետևողականորեն կազմաքանդում են՝ ներառելով հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Այս իրավիճակում, եթե ունենաս աշխարհի լավագույն օրենսդրությունը, դու չես կարողանա ունենալ բավարար արդյունք։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, օրենքը մի բան է, իսկ դրա կատարումը և կատարման նկատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվությունը՝ բոլորովին այլ բան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan