Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է. Տեսանյութ

Դիտել նաև
Պայթյո՞ւնն է վտանգավոր, պատերա՞զմը, կորոնավիրո՞ւսը, թե՞ տգետ ղեկավարը
Հայաստանը նման է մեծ հսկայի, որի սիրտը Երևանում է, ձեռքերն՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, իսկ ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում
Վերադարձ ստալինյան ժամանակներ
Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան
Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. Խաղաղությու՞ն, թուրքի՞ հետ
Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է։
Հայաստանից բեռնատարները, հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել՝ ծիրանը փչանում է։
Ի դեպ, յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել։
Հասկանում եմ, որ բոլորը զբաղված են Նիկոլի թռցրած գրչի «սյուռ» թեմայով, սակայն մեր հայրենակիցներին օգնել է պետք։
Ի դեպ, վրացական սահմանապահները խորհուրդ են տվել հետ վերադառնալ, որովհետեւ որեւէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը՝ չկա։
Հասկանալի է, որ առնվազն առաջիկայում գյուղացիներից մասնավոր սեկտորը ՌԴ արտահանելու համար ծիրան չի գնելու, ինչը, ի դեպ, գնում էր 200 դրամով։
ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղական բնակավայրերից կազմակերպել եւ գյուղացիներից գնել ծիրանը, Երեւանում եւ այլ բնակավայրերում հատկացնել հատուկ տարածքներ՝ ծիրանի իրացման համար։
Այլապես, վարկերի տակ գերեվարված գյուղացիական տնտեսությունները վերջնականապես սնանկանալու են եւ մեկ ամիս հետո ՄԱԿ-ի «Սովի քարտեզով» Հայաստանում ոչ թե 500 հազար սովյալ է լինելու, ինչպես հիմա է նշված՝ այլ մի 200 հազարով ավելի։