Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը՝ Մալաթիայի շուկայում ճղճղում էր` ելք կա. Նիկոլը եկավ ու այն փակեց. Տեսանյութ «Էկոակտիվիստները»՝ Մեծամորի ատոմակայանում
27
«Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար Ռուբինյանն արդեն չի՞ հավատում Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսին որ մտահոգված է Ալիևի սպառնալիքներից «ԵՄ առաքելությունը Հայաստանում չպետք է Հայաստանի համար՝ իր վրա վերցրած պարտավորվածություններից խուսափելու առիթ դառնա». Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Ի՞նչն է ուժ տալիս Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս Լիլի Մորտոյի «5 վայրկյանը». Պրեմիերա. Տեսանյութ Վահան Կոստանյանը պաշտոն է ստացել Հատուկ հանձնարարություններով ստրուկներ Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը. պաշտպան Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը Նիկոլն Արցախի հայաթափման օվերտոնի պատուհանն ա բացում «5-րդ ալիքի» տեսանյութում առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև էթիկական նորմերի խախտում. ՀՌՀ ԵԽԽՎ-ում քննարկվում է Լաչինի միջանցքի հարցը. Տեսանյութ Ովքեր են Բերձորի միջանցքն արգելափակած ադրբեջանցիները 31 տարի առաջ այս օրն ազատագրվեց Քարինտակը. Տեսանյութ Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Արցախի շրջափակման հարցի շուրջ Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները 4–ամյա Մհերի երազանքը՝ շրջափակված Արցախից Այս ամենը հետևողականորեն պլանավորած ստրատեգիա է, իսկ տղերքին սպասնեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն․ աղբյուր Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետը ծառայել է, բայց զորանոցում, ոչ թե բնակելի տանը Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան» 10 ամսական աղջնակ է մահացել. երեխան տնից տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ մահացած վիճակում Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը

Հանուն իշխանական աթոռի արյուն թափելը Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է։ Հանուն աթոռի նա արյուն թափեց 2008–ի մարտի 1–ին։ Հետո այդ արյունը շահարկվեց ու վերածվեց 2018–ի իշխանության։

Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Նիկոլն արդեն որպես իշխանություն է արյուն թափում։ Սկսած բանտում մահացած լրագրողից, մինչև Ապարանի վերջին դեպքերը։ Դե իսկ 44–օրյա պատերազմի ժամանակ Նիկոլն արյան գետեր հոսեցրեց՝ հրաժարվելով, օրինակ, հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը («Որ չասեն՝ Նիկոլ դավաճան»)։

Նիկոլը մարդասպան է։ Նա արյան մեջ թաթախված է մինչև կոկորդը։ Պատերազմի հազարավոր զոհերն իր վրա են, քանզի գիտակցված կամ հիմարաբար նա տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական զույգին խախտել Մադրիդյան սկզբունքները և դիմել ագրեսիայի։

Սպանել՝ հանուն իշխանության

Նիկոլը նախորդ դարի 90–ականների սկզբի քրեաքաղաքական ենթամշակույթը կրող միջավայրի ծնունդ է։ Այն ժամանակ հանուն իշխանության բազմաթիվ աղմկոտ սպանություններ տեղի ունեցան։ Ղանդիլյան, Յուզբաշյան, Գալստյան․․․

ՀՀՇ–ական իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության բարձր հովանու ներքո գործում էր բանդա (Արմեն Տեր–Սահակյանի բանդան)։

90–ականներն ունեին մի քանի խորհրդանիշ, որոնցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է, մյուսը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

Սուքիսյանը՝ Գռզոն, օլիգարխիա կոչվածի պիոներներից է։ Իշխանության ու բիզնեսի սերտաճման վառ օրինակը։ Այդ նա էր «ախռանայով» շրջելու, սափրագլուխներով շրջապատվելու ենթամշակույթի ներդրողը։

Գռզոն իր հսկայական կապիտալը կուտակեց Վանո Սիրադեղյանի հետ կապերի շնորհիվ (90–ականների կեսերից հետո վանոյական «կռիշայի» տակ էր հայտնվել նաև գեղցի Նիկոլ Փաշինյանը, բայց հետո և՛ Գռզոն, և՛ Նիկոլն ուրացան Վանոյին, բայց սա արդեն կոմպլեքսների ոլորտից է)։

Ինչ վերաբերում է Գռզոյի խնամի դարձած Գագիկ Ջհանգիրյանին, ապա սրա անունը կապվում է 1995–ի խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի կեղծիքների հետ։

Հետագայում Ջհանգիրյանը հայտնի էր որպես զինվորական տխրահռչակ դատախազ։ Ողջամիտ կասկած կա առ այն, որ Ջհանգիրյանը նաև թալանչի պաշտոնյա է, քանզի այն «գոմը», որը նա ունի, հնարավոր չէ ձեռք բերել պաշտոնյայի աշխատավարձով։ Ինչպես հայտնի է՝ Ջհանգիրյանի մեկը հազար է, իսկ հազարը՝ մեկ։

Ուշագրավն այն է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանը Նիկոլի «նոր Հայաստանի» կարկառուն ներկայացուցիչներն են։ Մեկը պատգամավոր է դարձել «Խորհրդարանում այլևս մականունավոր օլիգարխ պատգամավորներ չեն լինելու» ծրագրի շրջանակներում, իսկ մյուսը նշանակվել է դատական համակարգը բռնաբարելու գործին, և ինչպես վերջերս հերթական անգամ ապացուցվեց ձայնագրությամբ՝ փայլուն կատարում է Նիկոլի սրտի ուզածները։ Ջհանգիրյանի վզին դրել են, ինքը տանում է այդ լուծը՝ Հայաստանի դեմ գ․․․ ություն անելով։

Նախկինագույն Հայաստանը

Նիկոլը, ինչպես միշտ, խաբել է ու խաբում է։ Նրա ասածները պետք է հասկանալ հակառակ իմաստով։ Ասում էր՝ խնամի–ծանոթով չի լինելու կադրային հարցը, արեց ճիշտ հակառակը։

Ասում էր՝ թալանի վերջը դրվելու է, հիմա թալանում է աննախադեպ ձևերով։

Ասում էր՝ «զանգովի արդարադատություն» չի լինելու, հիմա դատաիրավական համակարգը սարքել է Ջհանգիրյանի վզին դրած գոմ։

Նիկոլը խոսում էր նոր Հայաստանից, բայց վերադարձրել է 90–ականների Հայաստանի ամենակեղտոտ բարքերը՝ սպանություններ, թալան, բեսպրեդել, քրեական ենթամշակույթով ապրող ոստիկաններ, դատավորներ և ագահ թիմակիցներ։

Նիկոլը պողոսներին վախեցնում է նախկինների վերադարձով, բայց ինքը վաղուց վերադարձրել է նախկինը, ավելի ճիշտ՝ նախկինագույնը։ Այդ նախկինագույնի գլխավոր կոդն, ի դեպ, Ղարաբաղը բեռ համարելն ու հայաստանցի–ղարաբաղցի հակասություն քարոզելն էր։ Նիկոլը դա էլ հետ բերեց ու Ղարաբաղի պահով տվեց–անցավ իր ուսուցիչներին։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan