Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում
18
Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Պատերազմ Արցախում
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔ Ռուս խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի. ՌԴ դեսպանորդ Պայթյո՞ւնն է վտանգավոր, պատերա՞զմը, կորոնավիրո՞ւսը, թե՞ տգետ ղեկավարը Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է հայ գերիներին Պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը Արտավազդ Եղոյանի եղբոր որդին է Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է

Հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում. Պատերազմը և մենք.

Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։

1․ Պատերազմի անխուսափելիությունը

Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։

Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։
 
Հետևաբար պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար՝
1․ հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,
2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,
3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։

Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորին արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ։
 
#հավերժականՀայաստանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan