Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը Շուրջ 10 սենատորներ անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիային
12
Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական ​​շրջանակներ» Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա Պատերազմ Արցախում
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. գյուղապետ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է (տեսանյութ) Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը և ո՞ւմ օգտին է ծածկադմփոց անում Ռուստամ Բադասյանը (տեսանյութ) Մինչև օգոստոսի վերջ եռակողմ հանդիպում է նախատեսվում Վերջին շրջանում Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ունեցվածքը տեղափոխելու համար բեռնափոխադրող մի շարք ընկերություններ մեծ գումարներ են ուզում Դիլիջանի «արու» համայնքապետը համայնքապետարանում պատահական նկարելու համար իր ուսուցչուհու դեմ ոստիկաններ է կանչել. Ոսկան Սարգսյան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները ֆեդերալ կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան 17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար 42,7 մլն դրամ՝ ՍԴ անդամների հավելավճարի համար Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակ՝ Երևանի խանութներում Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66 Արցախում կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը Նոր կարգավորումներ Զինծառայող Էրիկ Ղարսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի բաճակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին գործընկերների հետ է վայելում Երևանյան աղմուկից դուրս՝ բնության գրկում՝ զով Ենոքավանում: Լուսանկարում «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված աշխատակազմն է՝ Տաթև Խաչատրյանը, Աննա Զախարյանը, Սյուզաննա Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանն ու Լուսինե Բարսեղյանը։ Նրանք բոլորը «Հայկական ժամանակ» օրաթերթի (որն, ի դեպ, վաղուց չի տպագրվում) աշխատակիցներն են։ Վերջից գանք։ Բարսեղյանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է, այժմ Հանրայինի լրատվական ծրագրի համակարգողն ու, այսպես ասած, «կոնտենտի» պատասխանատուն է։ Կարճ ասած, նա է որոշում՝ ինչ գնա եթեր, ինչ՝ ոչ։

Մանավազյանը, որ այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ՀԺ-ի հաշվապահն է եղել. նա լրագրության հետ առնչություն չունի։ Սյուզան Պողոսյանը Հանրայինի լրատվական ծառայությունում խմբագիր է աշխատում, Աննա Զախարյանն ու Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրողներ են։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փակել է իր թերթն ու հավատարիմ մարդկանց մեկտեղել Հանրային հեռուստաընկերությունում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացնելով անձնական և կուսակցական քարոզչություն։

Իսկ լուսանկարը խոսում է այն մասին, որ գուցե լրագրողները հավաքվել են Աննա Հակոբյանի շուրջ՝ առաջին ձեռքից օրվա քաղաքական իշխանության հրահանգները ստանալու։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ծառայել է օրվա իշխանությանն ու իշխող քաղաքական ուժի գովքն արել, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո Հ1-ի հետ, զարմացրել է անգամ հեռուստաընկերության փոքրաթիվ հնաբնակներին, որոնց գլխով հազար հողմեր են անցել։

Նկատենք, որ պետբյուջեի միջոցներով հանրային շահ սպասարկելու կոչված հեռուստաընկերությունը, բացի Փաշինյանի և, առհասարակ, իշխանության մյուս անդամների գովքն անելուց, իշխող ՔՊ-ի ու անձամբ վարչապետի, նրա տիկնոջ գործունեության հասցեին հնչող ցանկացած քննադատության կոշտ արձագանքում է։ Երբեմնի ուլտրաընդդիմադիրները՝ Աննա Հակոբյանի սիրելի աշխատակազմը, անձամբ է պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին հեռուստաընկերության համասփյուռ գործիքակազմով՝ իհարկե դրա համար աշխատավարձ ստանալով մեր բոլորի գրպանից։

Ինչ վերաբերում է Հանրայինի լրատվական ծառայության որակին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար բավարար է սոսկ մեր գործընկերներից մեկի Facebook-յան գրառումը կարդալ։ «Այն, ինչ անում է Հ1-ը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման համար, չի անում ոչ մեկ։ Ապագա լրագրողների համար ևս մեկ ուսումնական տեսանյութ հրապարակեց, թե ինչպես չպե՛տք է հարցազրույց վարել օրվա սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյայի հետ»,-անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցին՝ գրում է լրագրողը։

Լրագրողական համքարության մյուս ներկայացուցիչների տեսակետները՝ Հանրային հեռուստաընկերության որակի մասին, կներկայացնենք առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan