Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում
18
Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պատերազմ Արցախում
Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է հայ գերիներին Պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը Արտավազդ Եղոյանի եղբոր որդին է Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը. Հատված «5-րդ ալիք»-ի ֆիլմից. Տեսանյութ «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալուի» պայթյունի զոհերը (տեսանյութ) Կադրեր դատարկվող Աղավնոյից Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ

4 տարվա ընթացքում Տրդատ Սարգսյանի եկամուտները աճել են 90 անգամ․ մարզպետի պաշտոնը լքելուց հետո ձեռք է բերել 4 անշարժ գույք․ Հայտարարագիր

Հայտարարու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ներկայացնում են իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Այս անգամ AntiFake.am-ը ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հայտարարագիրը, որը ներկայացնում ենք ստորև.

Երբ 2018 թվականին Տրդատ Սարգսյանը դեռ նոր էր ստանձնում Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էր ներկայացնում իր պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, նա ուներ 2 անշարժ գույք՝ բազմամյա տնկի և բնակարան բազմաբնակարան շենքում և KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենա։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 900 հազար դրամ` աշխատանքի վարձատվությունից։

2018թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Տրդատ Սարգսյանը 4,5 միլիոն դրամ արժողությամբ KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերել հենց 2018 թվականին, քանի որ այն հարկային տարվա սկզբում առկա չի եղել։ Սարգսյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 10 միլիոն, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ, աշխատավարձից ստացված նրա եկամուտները գրեթե կրկնապատկվել են` կազմելով 1,9 միլիոն դրամ։

2019թ․-ի սեպտեմբերի 24–ին Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո, որը կապվում էր մարզպետ Տրդատ Սարգսյանի անվան հետ, վերջինս հայտնեց հրաժարականի մասին։

Նույն տարում պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցնելու հայտարարագրում Սարգսյանը, բացի նախկինում հայտարարագրած գույքից, հայտարարագրել է նոր KIA SPORTAGE 2.0 TD մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2019թ․–ին։ Նկատում ենք, որ արդեն այս շրջանում աշխատավարձից ստացված եկամուտները շուրջ 5 անգամ աճել են՝ կազմելով 9,6 միլիոն դրամ, իսկ նրա տնօրինած դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու դրությամբ կազմել է 5 միլիոն դրամ։

2020թ․ հուլիսի 9–ին Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Սարգսյանը շուրջ 2 տարի չի զբաղեցրել պետական պաշտոն և չի հանդիսացել հայտարարատու անձ։

Նա 2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել և պատգամավոր է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Նոր պաշտոնի առնչությամբ ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոն չունենալու շուրջ 22 ամիսները բավականին բարեբեր են եղել սկանդալով պաշտոնը լքած և «ՔՊ» աշխատակազմի ղեկավար դարձած Սարգսյանի համար։ Մասնավորապես, եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Տրդատ Սարգսյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 5,2 միլիոն դրամ, 8000 դոլար և 3000 եվրո կանխիկ ու անկանխիկ միջոցներ։ Հիշեցնենք, որ նա 2019թ․–ին պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ուներ ընդամենը 5 միլիոն դրամ գումար։

Հատկանշական են Տրդատ Սարգսյանի եկամուտները, որոնք նա հայտարարագրել է պատգամավորի պաշտոնը ստանձնելիս։ Նորընտիր պատգամավորն ունեցել է 68,9 միլիոն դրամ եկամուտներ, որից միայն 4,5 միլիոն դրամն է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վարձատրությունից ստացված եկամուտը։ Իսկ եկամուտի մնացած մասը ձևավորվել է 2 գույքերի վաճառքից․ Տրդատ Սարգսյանը 40,9 միլիոն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն է վաճառել ոմն Աթիեհսադաթ Սեյեդբահրամ Միրքազեմիին և 4 միլիոն դրամով էլ վաճառել է իր KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենան ոմն Էդգար Պետրոսյանին։ Իսկ մնացյալ 19,5 միլիոն դրամը Տրդատ Սարգսյանը ստացել է փոխառությունից։

Նախկին հայտարարագրերի համեմատությամբ տեսնում ենք, որ Տրդատ Սարգսյանի նոր հայտարարագրում առկա չէ ծառը։ Ինչ վերաբերվում է 40,9 միլիոն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինությանը, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, չնայած դրա ձեռքբերման տարեթիվը նշված չէ, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նախկին հայտարարագրերում այն առկա չի եղել, կարելի է ենթադրել, որ այն նույնպես ձեռք է բերվել Սարգսյանի կողմից ոչ պաշտոնյա եղած 22 ամիսների ընթացքում։

Այսքանով Տրդատ Սարգսյանի՝ ոչ պաշտոյա եղած ժամանակների ձեռքբերումները չեն ավարտվում։ Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2020թ․–ին դարձել է «ՊՐՈՄՈՆԱԴ» ՍՊ ընկերության 100 տոկոսի բաժնետեր։

Այս հայտարարագրում Տրդատ Սարգսյանը նշել է, որ 10,5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ ունի, որի մայր գումարի մնացորդը կազմում է 13,240,368 դրամ։

Տրդատ Սարգսյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է, որում առկա է նախկինում հայտարարագրված 5 անուն անշարժ գույքը՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Տրդատ Սարգսյանը տարեվերջին՝ 2021թ․ դեկտեմբերի 29–ին վաճառել է իր երկրորդ՝ KIA SPORTAGE 2.0 TD մակնիշի ավտոմեքենան՝ 8.5 մլն դրամով։

Տրդատ Սարգսյանի դրամական միջոցները 2021թ․ տարեվերջին կազմել են 7,1 միլիոն դրամ, 8750 դոլար, 5700 եվրո և 65․000 ռուբլի։

Սարգսյանի եկամուտները 2021 թվականի տարեվերջին կազմել են 80.5 միլիոն դրամ, որը ձևավորվել է ավտոմեքենաների և արտադրական նշանակության շինության վաճառքից, ստացված փոխառությունից և աշխատավարձերից։ Տարեվերջին նրա հիպոթեկային վարկի մայր գումարը բավականին նվազել է և կազմել 3,476,407 դրամ։ Սարգսյանը տարվա ընթացքում 17,579,102 դրամի չափով վարկ է մարել։

Համամադրելով Տրդատ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալները, արձանագրենք վերջին 4 տարիների ընթացում նրա ձեռքբերումները։

Այսպես՝ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը ուներ 2017 թվականին նվիրատվության կարգով ստացած 2 անշարժ գույք՝ հողամաս և բնակարան բազմաբնակարան շենքում։ Մարզպետի պաշտոնը լքելուց հետո մինչ այս պահը Տրդատ Սարգսյանը գնել է 4 անուն անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոկայանատեղի, ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, արտադրական նշանակության շինություն։ Վերջինս Տրդատ Սարգսյանը վաճառել է 40,9 միլիոն դրամով։ 2018 թվականից մինչ օրս նրա եկամուտները 900 հազար դրամից ավելացել և կազմում են շուրջ 80,5 միլիոն դրամ կամ աճել են 90 անգամ։ Սարգսյանը հասցրել է այս ընթացքում գնել և վաճառել 2 թանկարժեք մեքենա։ Հասցրել է 100 տոկոս բաժնետոմս ունենալ «Պրոմենադ» ՍՊԸ-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan