Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ
5
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը համատեղ են գործում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խորհրդարանական ընդդիմությունը լսումներ է հրավիրել Լաչինի միջանցքի թեմայով. Տեսանյութ Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ Պատերազմ Արցախում
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Կա՛մ ՀԱՊԿ-ն կդառնա լուրջ ռազմաքաղաքական կառույց, կա՛մ՝ ԵԱՀԿ-ի ու Ինտերպոլի միքս. Հայկ Խալաթյան. Տեսանյութ Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում Բա որ ձեզ էդ 3 միլիոն ՀՀ քաղաքացուց 600 հազարն է ընտրել, իսկ ԱՀ քաղաքացիները ձեզ ընդհանրապես չեն ընտրել Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտքի գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքները». կլոր սեղանը. ուղիղ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանը պարտավորվելու է ապաշրջափակել Լաչինի միջանցքը Իմաստ կա՞ համազգեստ փոխելու Թուրքական ռազմական օդանավը Զվարթնոց օդանավակայանում 1996թ Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. սա կապված է Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյանը դեռ գոհ է Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Փաշինյանի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տվել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին ՔՊ-ն ՄԻՊ է փնտրում. Արտակ Զեյնալյանը կառաջադրվի Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության իրարամերժ հայտարարությունները Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են

Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում․ ՀՀ ԱԳ նախարար

Արարատ Միրզոյանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին։

Հարց-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան-Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով:

Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները:

Հարց-Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

Պատասխան-Այո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում:

Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:

Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan