Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան

«Դիմադրություն» շարժումն անցնում է այլ փուլի, որի շրջանակներում դիմադրության օջախներ են ձևավորվելու ՀՀ ամբողջ տարածքում և Արցախում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով երեկ է վերադարձել Արցախի Հանրապետությունից:

«Ըստ էության, նման բնույթի այցեր ավելի հաճախ եք տեսնելու, սա կարելի է ասել՝ առաջնային նպատակներից մեկն էր: Երկրորդ նպատակն Արցախում տրամադրություններ զգալն էր, իրական շփումների միջոցով հանրային, հասարակական, քաղաքական տրամադրությունները զգալը: Նաև «Դիմադրություն» շարժման ելակետերից մեկն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախի հարցի շուրջ նշաձողերի իջեցում երբեք չի կարող ընդունելի լինել. այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս: Այնտեղ կան իշխանական և ընդդիմադիր խմբակցություններ, որոնց բոլորի հետ մենք հանդիպել ենք և այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք չկա ու շատ կարևոր է, որ այդքանը նաև օրվա իշխանությունները գիտակցեն»:

Արամ Վարդևանյանը նաև հավելեց, որ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները չափազանց ոգևորված են «Դիմադրություն» շարժմամբ և այն հայտարարություններով, ելակետերով, որոնք շարժումն արձանագրել է.

«Այս անգամ մեր այցը տարբերվում էր նախորդներից, որովհետև մենք եղել ենք ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև բոլոր շրջաններում և շատ կարևոր հանդիպումներ ունեցել: Չափազանց կարևորում եմ պաշտոնաթող նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյաի հետ մեր հանդիպումը: Հանդիպումներ ենք ունեցել նաև մեր արցախցի հայրենակիցների հետ և շատ ազնիվ զրույցներ ունեցե: Բոլորն արձանագրում էին, որ նոյեմբերի 9-ի ողբերգությունից հետո առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ հանրահավաք, և շատ մեծ էր նրանց զայրույթը, որ այն պաշտոնյաներից մեկը որակել էր համերգ կամ հավաք»:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին ու երթերին, Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ իրենց մարզային և արցախյան ակտիվ այցերից Երևանում իրականացվող ակցիաները չեն տուժելու, դրանք իրականացվելու են զուգահեռաբար:

«Արցախի Հանրապետություն, ինչպես նաև մարզեր, քաղաքներ, գյուղեր լինելու ենք շատ ավելի հաճախ, շատ ավելի կազմակերպված ձևով, որովհետև պետք է լինելն դիմադրության օջախներ ամբողջ Հանրապետությունում: Մենք լինելու ենք այլ տեղերում, բայց դրանից հավաքները չեն տուժելու, այսինքն ի հաշիվ հավաքների, ակցիաների դա չի արվելու, բոլորն էլ զուգահեռաբար լինելու են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan