Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը՝ բավարար, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է

Դիտել նաև
Ապարանի աղմկահարույց կրակոցներց 3-րդ վիրավորն այսօր մահացավ 50 օր կոմայից հետո
Ապարանի կրակոցներից 1 ամիս անց միայն 1 մեղադրյալ կա, 0 կասկածյալ, 0 հետախուզվող
Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի
Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը բավարար վիճակում է, մյուսը՝ ծայրահեղ ծանր
23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Երեկ Կուրղինյանը 24News-ին ասել էր, որ վիրավորներից մեկի վիճակը բավարար է, վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում: