Դատավորը հետաձգել է Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը․ ժամկետ չի նշվում

Դիտել նաև
Դատարանը մերժեց Գերասիմ Վարդանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու պատգամավորների միջնորդությունը
Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը. Yerkir.am
Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված
Գերասիմ Վարդանյանի գործով դատը հետաձգվեց. Տեսանյութ
Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը գրում է․
Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։
Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:
Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։
Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։
Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում։