Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով

4,2 մլն դրամի գործարք՝ ՊՈԱԿ-ի տնօրենի և մասնաճյուղի վարիչի որդու միջև․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից է, որի տարեկան այցելուների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։

«Հետք»-ը ՀՀ-ում զբոսաշրջության իրական վիճակի ուսումնասիրության շրջանակում հարցում է ուղղել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին կազմակերպության ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում գործում է 16 արգելոց և արգելոց-թանգարաններ: Այս տարվա մարտ-մայիս ամիսներին այցելությունների ընդհանուր թիվը արգելոցների տարածքներ կազմել է 124 հազար 153 մարդ։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ հուշարձանների տարածքներում իրականացվող միջոցառումները մշակութահեն բնույթ են կրում և միտված են կազմակերպության ամբողջ հուշարձանային և թանգարանային ֆոնդի հանրահռչակմանը։ Այցելությունների վիճակագրական տվյալները ՊՈԱԿ-ն ընդհանուր է ներկայացրել և դժվար է հասկանալ, թե յուրաքանչյուր մասնաճյուղում ինչ հոսք է նկատելի։ Նաև հայտնել են, թե ՊՈԱԿ-ը նախատեսում է մոտ ապագայում տոմսային տնտեսություն ներդնել «Դաշտադեմ» և «Դվին» պատմամշակութային արգելոցներում։

«Հետք»-ը մշտապես գրել է Գառնիին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Դատելով այցելուների հոսքից՝ արգելոց-թանգարանն այդ կազմակերպության ամենաշատ եկամուտ ապահովող մասնաճյուղն է, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում նաև արգելոցի վարիչ Վահե Իսպիրյանը՝ նշելով, օրինակ, որ «Գառնին» կիրակի օրը՝ հունիսի 19-ին ունեցել է 5500, իսկ հունիսի 12-ին՝ 5000 այցելու։ Պարզ մաթեմատիկական հաշվարկի դեպքում, եթե հիմք վերցնենք տեղացիների ու ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար նախատեսված տոմսի գինը՝ 750 ՀՀ դրամ, ապա մեկ օրվա եկամուտը 4 մլն 125 հազար դրամ է կազմել։ Այս հաշվարկից դուրս են մնում շատ տպավորիչ գումարներով տարբեր միջոցառումների անցկացումը, գովազդային տեսահոլովակների նկարահանումները, աուդիոգիդերի ծառայությունը և այլն։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու ՊՈԱԿ-ը միջոցներ չի հատկացնում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ «Հետքն» այս թեմային վերջերս է անդրադարձել։ ՊՈԱԿ-ից մեզ պատասխանել են, թե ֆինանսական միջոցների սղության պատճառով վերոնշյալ հուշարձանների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարվել։

«Հետքը» հետաքրքրվել էր՝ արդյո՞ք բոլոր արգելոցներում կան էքսկուրսավարներ և ժամանակակից էքսկուրսիոն ծառայություններ՝ աուդիոգիդեր, տեսաձայնային էկրաններ։ Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում աուդիոգիդի ծառայություն է մատուցվում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (ՊՈԱԿ-ի մյուս մասնաճյուղերում աուդիոգիդ չկա)։ Մեջբերում ենք․ «Նշված ծառայությունը մատուցվում է վերջին երեք տարիներին՝ մասնավոր ընկերության կողմից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ․ մարտ ամսից է նշված ծառայությունն ավելացվել արգելոց-թանգարանի կողմից տրամադրվող էքսկուրսիոն ծառայությունների տոմսերի մեջ (թվով 25 սարքավորում), հարցվող ժամանակահատվածում աուդիոգիդի ծառայությունից օգտված քաղաքացիների վիճակագրական հստակ տվյալներ այս պահին չեն մշակվել․ (2021 թ․ նշված երեք ամիսների ընթացքում վարձակալվել է մոտ 150 անգամ, 2022 թ․ ապրիլ ամսին՝ 24, մայիսին՝ 109 անգամ՝ մանրամասն տես պատասխանը)»։

Արգելոց-թանգարանի տոմսարկղի պատուհանին նկատելի ձևով փակցված է՝ աուդիոգիդի ծառայության արժեքը՝ 1500 ՀՀ դրամ։

«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը գնման պայմանագիր է կնքել քաղաքացի Ստեփան Իսպիրյանի հետ, որն արգելոցի վարիչ Վահե Իսպիրյանի որդին է (ընկերության անվանումը ՊՈԱԿ-ն իր պատասխան-գրության մեջ նախընտրել է չհիշատակել)։ 4.2 մլն ՀՀ դրամով ՊՈԱԿ-ը ձեռք է բերել աուդիոգիդերի վարձակալության ծառայություն՝ ձեռնարկատիրոջը վճարելով ամսական 420 հազ. ՀՀ դրամ։ Ամենապարզ մաթեմատիկական հաշվարկով, 24 անգամ աուդիոգիդի ծառայությունից օգտվելն արժեցել է 36․ 000 ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ 109 անգամ օգտվելու դիմաց վճարվել է 163․500 ՀՀ դրամ։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է ՊՈԱԿ-ն ամսական 420 հազ ՀՀ դրամ վճարում մի կազմակերպության, որի մատուցած ծառայությունը վարձավճարի 50 տոկոսն էլ չի ծածկում։ Եթե ներկայացված թվերով ՊՈԱԿ-ն անուղղակի հաստատում է, որ աուդիոգիդի ծառայությունն առանձնակի պահանջարկ չի վայելում այցելուների շրջանում, ո՞րն է անհատ ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր ամիս 420 հազար դրամ վճարելու նպատակը։

Հիշեցնենք՝ տարիներ առաջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Պողոսյանը և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մտադիր էին տաճարի հարևանությամբ սրճարան կառուցել։ Հասարակական աղմուկից հետո նախաձեռնությունը չիրագործվեց։

Մի քանի տարի առաջ ՊՈԱԿ-ի մեկ այլ տնօրենի՝ Արա Թարվերդյանի նախաձեռնությամբ արգելոցի տարածքում գտնվող սպասարկման սրահում դադարեցվեց առևտրային գործունեությունը։ Պատճառաբանությունը՝ արգելոցի անձնակազմին անհրաժեշտ է աշխատասենյակ, և հուշանվերներից բացի մուրաբա և գարեջուր վաճառող կրպակը հարիր չէ արգելոցին։

Վերոնշյալ տարածքը հիմա ծառայում է արգելոցի աշխատակազմին։ Բայց հենց արգելոց-թանգարանի մուտքից ներս աչքի են զարնում զովացուցիչ ըմպելիքների անճաշակ կրպակը և պաղպաղակների սառնարանները։ Չափորոշիչնե՞ր են փոխվել, թե տաճարին արդեն հարիր է սառնարանային շքերթը, այն էլ՝ արգելոց-թանգարանի աշխատակազմի գրասենյակի մոտ։ Ո՞վ է թույլատրել աղճատել հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը։

Առաջին հայացքից արտառոց բան չկա, բայց արդյո՞ք լիազոր մարմնի կողմից կա հուշարձանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն, օրինակա՞ն է այն իրականացվում, թե՝ ոչ։ Ո՞վ է վարձակալը, և ու՞ր են ուղղվում վարձակալությունից ստացած եկամուտները (եթե, իհարկե, վարձակալությամբ է), որքան ժամանակ է այն գործում։

Այս հարցերի պատասխանները պետք է հետաքրքրեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև՝ իրավապահներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan