Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր
Դիտել նաև
Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան
Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկդ քաշվել եք մի անկյուն․ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը. Վազգեն Մանուկյան
«Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել»․ Գեղամ Մանուկյան
Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք: Մանուկյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանացել այս տիտղոսին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշեց, որ հաջորդ նպատակն օլիմպիական խաղերում հաղթելն է.
«Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի:
Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որեւէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել: Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում:
Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը: