Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Տեղի է ունեցել կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի հուղարկավորությունը

Ապարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին տեղեկացանք Ապարանի համայնքապետարանից։

Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։ Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։ Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր ևս մեկ քաղաքացի։ Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա եղբոր հետ շաբաթ օրը երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում, ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր և մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել նրան: Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ:

Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաև փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։ Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan