ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը
30
Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞ Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. Տեսանյութ Պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից է կախված ամեն ինչ . Տեսանյութ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան․ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք․ ԳՇ պետի տեղակալ Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան Ողբերգություն է, որ Անդրանիկ Քոչարյանը «հումանիտար միջանցքը» «Սյունիքի միջանցքից» չի տարբերում․ Անգեսա Խամոյան. Տեսանյութ ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում. Տեսանյութ «Դու գնացիր վերեւ». ընկերները՝ Հայկոյին նվիրված երգ են ներկայացրել. Տեսանյութ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է. նա հանդիպել է Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ ՊՆ-ն հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները Գեղարքունիքի մարզում են Դատախազության պաշտոնյան ազատման դիմում է գրել Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. ՌԴ դեսպան Ո՞նց կարելի ա էս աստիճան տգետ լինել. Հումանիտար միջանցքն ու միջանցքը խառնել իրար. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը տեքստեր է գրո՞ւմ «Հեղափոխության պահապանների» համար, և ինչո՞ւ է այս անձին հասանելի պետական ​​գաղտնիքը. Տեսանյութ ՌԴ Պետդումայի պատգամավորներին հրավիրել են Կրեմլ. Պուտինը կարևոր հայտարարություն կանի Չափազանց կարևոր որոշում Արքա Մադաթյանի գործով. Կոչուբաև Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը «Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՀՀ ՊՆ Եթե այլևս գլուխ չես հանում, ժամանակն է կանգ առնել․ Կասանոն՝ Ռոնալդուին Փաշինյանը Նաիրի Հոխիկյանի նկատմամբ վարվեց այնպես, ինչպես 1995-ին ԵՊՀ ղեկավարությունը վարվեց իր իսկ հետ Ալիևն ընդունել է Մակրոնի խորհրդականին Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ

«Անատոլիական արծիվ – 2022» վարժանքներ. Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում

«Հայկական ալիքը» գրում է. «Երեկ՝ 2022թ․-ի հունիսի 20-ին, Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ավիաբազայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ–2022» թռիչքային-մարտավարական զորավարժանքները, որոնք կտևեն մինչև հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր թվիթերյան էջում։ Վարժանքներին մասնակցում են Ադրեբեջանի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի  ռազմաօդային ու ռազմածովային ուժերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել բարեկամ և դաշնակից երկրների ինքնաթիռների՝ Քոնիայի 3-րդ  գլխավոր ավիաբազայի հրամանատարությանը փոխադրումից։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացված է Սու-25 և ՄԻԳ-29 կործանիչներով։ Թուրքիայում  նման միջազգային վարժանքներ կազմակերպվել են նաև 2021 թ․-ին Ադրբեջանի, Կատարի և Պակիստանի մասնակցությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը մեկնարկել է  Ադրբեջանի անկախանալուց ի վեր։  Դեռևս 1991թ․-ի հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը և հանդիպել էր Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար գեներալ Վալեհ Բարշադլըի հետ։ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ոչ միայն զենք և զինամթերք մատակարարելով, այլև պրոֆեսիոնալ զինվորական կադրերով և հրահանգիչներով, ովքեր օգնել են Ադրբեջանի զինված ուժերին գործողությունների պլանավորման հարցում խորհրդատվությամբ և նորակոչիկների մարտական պատրաստությամբ։ Պատերազմի տարիներին Ադրբեջանի նախագահի  ռազմական հարցերով խորհրդականը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզության վարչության նախկին ղեկավար Յաշար Դեմիրբուլաքը։

2010թ․-ի օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը, որի հիմնական նպատակը հակակշռելն էր նույն տարվա օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների  միջև ստորագրված արձանագրությանը, որով Ռուսաստանը պարտավորվում էր ապահովել  Հայաստանի անվտանգությունը, իսկ Հայաստանը երկարաձգեց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը։ Թուրք-ադրբեջանական պայմանագրով կողմերը պարտավորվում էին կողմերից որևէ մեկի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում օգնություն ցուցաբերել։ Բացի այդ՝ միասնական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, ըստ պայմանագրի, կողմերը պետք է կատարելագործեն ռազմական ենթակառուցվածքները, անցկացնեն համատեղ զորավարժություններ, նախաձեռնեն քայլեր երկու երկրների զինած ուժերի բազմակողմ մարտական պատրաստվածությունը ապահովելու նպատակով։ Այս պայմանագիրը դարձավ կարևորագույն տարրերից մեկը Ադրբեջանի համար ժամանակակից մարտունակ զինված ուժեր ստեղծելու ճանապարհին։       

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 1992թ․-ի օգոստոսի 11-ին «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության» համաձայնագրի՝ ամեն տարի հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ մեկնում են Թուրքիա՝ Թուրքիայի ԶՈՒ հաստատություններում կրթություն ստանալու համար։ 2022թ․-ի  հունիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ ավելացվել է Թուրքիայում սովորող ադրբեջանցի զինվորականների թիվը և  ներկայումս 200 սպաներ կրթություն են ստանում Թուրքիայի ԶՈՒ տարբեր հաստատություններում։ Անհրաժեշտ է հավելել նաև, որ 2021 թ. հունիսի 15-ի այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» Թուրքիան և Ադրբեջանը հանձնառու են դարձել խորացնելու երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Հավելենք նաև, որ վերջին տարիներին կտրուկ աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անցկացվող զորավարժությունների քանակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan