Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին
17
Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պատերազմ Արցախում
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ «Սուրմալու»-ի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել Մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում․Արմեն Փամբուխչյան Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Աղասի Ենոքյան «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 6 քաղաքացի Ադրբեջանը Արցախի օկուպացրած տարածքներում 110 մարտական հենակետ է հիմնել «Անհետ կորած համարվող Լյուբա Գրիբովան ողջ-առողջ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել «Սուրմալուի» դեպքերը ծաղրած Իմքայլական ավագանու անդամը վայր է դնում մանդատը Բարդակիզմ և դիլետանտիզմ Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել «Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը Երկրում խառնաշփոթ է, իսկ ՔՊ-ն զբաղված է համագումարի աշխատանքներով Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան

«Անատոլիական արծիվ – 2022» վարժանքներ. Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում

«Հայկական ալիքը» գրում է. «Երեկ՝ 2022թ․-ի հունիսի 20-ին, Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ավիաբազայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ–2022» թռիչքային-մարտավարական զորավարժանքները, որոնք կտևեն մինչև հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր թվիթերյան էջում։ Վարժանքներին մասնակցում են Ադրեբեջանի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի  ռազմաօդային ու ռազմածովային ուժերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել բարեկամ և դաշնակից երկրների ինքնաթիռների՝ Քոնիայի 3-րդ  գլխավոր ավիաբազայի հրամանատարությանը փոխադրումից։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացված է Սու-25 և ՄԻԳ-29 կործանիչներով։ Թուրքիայում  նման միջազգային վարժանքներ կազմակերպվել են նաև 2021 թ․-ին Ադրբեջանի, Կատարի և Պակիստանի մասնակցությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը մեկնարկել է  Ադրբեջանի անկախանալուց ի վեր։  Դեռևս 1991թ․-ի հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը և հանդիպել էր Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար գեներալ Վալեհ Բարշադլըի հետ։ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ոչ միայն զենք և զինամթերք մատակարարելով, այլև պրոֆեսիոնալ զինվորական կադրերով և հրահանգիչներով, ովքեր օգնել են Ադրբեջանի զինված ուժերին գործողությունների պլանավորման հարցում խորհրդատվությամբ և նորակոչիկների մարտական պատրաստությամբ։ Պատերազմի տարիներին Ադրբեջանի նախագահի  ռազմական հարցերով խորհրդականը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզության վարչության նախկին ղեկավար Յաշար Դեմիրբուլաքը։

2010թ․-ի օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը, որի հիմնական նպատակը հակակշռելն էր նույն տարվա օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների  միջև ստորագրված արձանագրությանը, որով Ռուսաստանը պարտավորվում էր ապահովել  Հայաստանի անվտանգությունը, իսկ Հայաստանը երկարաձգեց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը։ Թուրք-ադրբեջանական պայմանագրով կողմերը պարտավորվում էին կողմերից որևէ մեկի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում օգնություն ցուցաբերել։ Բացի այդ՝ միասնական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, ըստ պայմանագրի, կողմերը պետք է կատարելագործեն ռազմական ենթակառուցվածքները, անցկացնեն համատեղ զորավարժություններ, նախաձեռնեն քայլեր երկու երկրների զինած ուժերի բազմակողմ մարտական պատրաստվածությունը ապահովելու նպատակով։ Այս պայմանագիրը դարձավ կարևորագույն տարրերից մեկը Ադրբեջանի համար ժամանակակից մարտունակ զինված ուժեր ստեղծելու ճանապարհին։       

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 1992թ․-ի օգոստոսի 11-ին «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության» համաձայնագրի՝ ամեն տարի հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ մեկնում են Թուրքիա՝ Թուրքիայի ԶՈՒ հաստատություններում կրթություն ստանալու համար։ 2022թ․-ի  հունիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ ավելացվել է Թուրքիայում սովորող ադրբեջանցի զինվորականների թիվը և  ներկայումս 200 սպաներ կրթություն են ստանում Թուրքիայի ԶՈՒ տարբեր հաստատություններում։ Անհրաժեշտ է հավելել նաև, որ 2021 թ. հունիսի 15-ի այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» Թուրքիան և Ադրբեջանը հանձնառու են դարձել խորացնելու երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Հավելենք նաև, որ վերջին տարիներին կտրուկ աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անցկացվող զորավարժությունների քանակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan