Իմ միջդիսցիպլինար հետաքրքրությունների շրջանակում են հայաստանցի այն ռուսատյացները, որոնք վտանգ չեն տեսնում թուրքերից և ադրբեջանցիներից
Իմ միջդիսցիպլինար հետաքրքրությունների շրջանակում են հայաստանցի այն ռուսատյացները, որոնք վտանգ չեն տեսնում թուրքերից և ադրբեջանցիներից։ Ինձ հետաքրքիր է այդօրինակ սոցիալ-հոգեբանական խեղվածք ունեցող անհատների գենեզիսը, էվոլյուցիան, ընտանեկան նախապատմությունը, եկամուտների չափը, կրթական ցենզը և այլն։ Մի քանի օրինաչափություն արդեն իսկ դուրս եմ բերել, որոնցից գլխավորը թերևս վախկոտությունն է։ Հոգու խորքում նրանք զգում են և գիտեն, որ իրական թշնամին թուրքն է, և հենց այդ պատճառով էլ չեն ուզում քար նետել թուրքի ուղղությամբ, քանզի մեկ քարի դիմաց տասը քար կարող է գալ իրենց դեմ։
Դրա համար ընտրում են «անշառ» թշնամի և նրան են ատում։ Ճիշտ ինչպես աշխատավայրում փալասի կարգավիճակ ունեցող տղամարդիկ, որ ամեն օր շեֆն ու կոլեգաները խեղճացնում են, գալիս է տուն և կնոջ ու երեխաների վրա է թափում զայրույթը։ Դե կինն ու երեխաները հո պատասխան չեն բոքսելու ))։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից