Արարատի մարզում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ տեսչական խմբի պատասխանատուն Daewoo Lacetti-ով հայտնվել է դաշտում
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
Հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։50-ի սահմանում Արարատի մարզի բնակիչը՝ 25-ամյա Արմեն Ա.-ն իր վարած Daewoo Lacetti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Վահան Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ վարորդ Արմեն Ա.-ն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Արտաշատի շրջանի տեսչական խմբի պատասխանատու։