Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով` տարան մատաղի, գոնե դա մի' մոռացեք. Գրիգորյան
Իրավաբան Վահե Գրիգորյանը, հիշեցնելով 2020թ պատերազմից առաջ բազմաթիվ իշխանական պատգամավորների այն պնդումները, թե պատերազմը բացառված է, Թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին՝ նույնպես, հիմա էլ նույն մարդկանց կողմից խաղաղության մասին քարոզներն է մատնանշում և հետևությունները թողնում իր ֆեյսբուքյան էջի ընթերցողներին․
«Հուսով եմ` հիշում եք, թե 2020թ պատերազմից առաջ, երբ ամեն օր հայտնում էինք, որ շատ շուտով կլինի պատերազմ, բազմաթիվ իշխանական պատգամավորներ ու տարատեսակ չինովնիկներ տարբեր ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ պատերազմը բացառված է և բացի դա էլ բացառված է թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին: Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով տարան մատաղի, գոնե դա մի' մոռացեք. չէ որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիմա էլ այդ դահիճները հայտարարում են, թե խաղաղություն է լինելու. հետևությունները թողնում եմ Ձեզ: Ցտեսություն»,- գրել է Գրիգորյանը։