Ադրբեջանը շարունակում է նախահարձակ կեղծ տեղեկություններ տարածել

Դիտել նաև
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել Իրանի քաղաքացին
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներին
Ավազակային հարձակում Տաշիր քաղաքում
Գյումրիում դիմակավորված անձը հարձակվել է ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա. վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել
Դիմակավորված զինված ավազակային հարձակում Երևանում գործող տարադրամի փոխանակման կետի վրա․ ժամանել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալը
Արհեստածին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է շաբաթ երեկոյան և լույս կիրակի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի շրջանում Հայաստանի զինված ուժերի կողմից իբր իր դիրքերի ինտենսիվ գնդակոծության մասին:
«Հունիսի 18-ի երեկոյան և լույս 19-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները,Վարդենիսի շրջանի Շորժա բնակավայրի դիրքերից, խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ գնդակոծության են ենթարկել մեր բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի Յուհար Այրիմ, Բարմագբինա և Զիվել բնակավայրերի ուղղությամբ»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվել է, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկել»: