Հակառակորդը կրակել է Վարդենիսի ուղղությամբ. կա մեկ զոհ
«Irakanum.am»-ի ունեցած տեղեկություններով երեկ հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակ արձակելով Վարդենիսի ուղղությամբ. հայկական կողմն ունի մեկ զոհ։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
Ֆեյսբուքյան օգտատեր Փայլակ Ֆախրադյանի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։