«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ 3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք
18
ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Պատերազմ Արցախում
0 արժանապատվությու՞ն, թե՞ «Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ 3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔ Ռուս խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի. ՌԴ դեսպանորդ Պայթյո՞ւնն է վտանգավոր, պատերա՞զմը, կորոնավիրո՞ւսը, թե՞ տգետ ղեկավարը Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք

Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է. Իշխան Սաղաթելյան

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը` ամբողջությամբ․

 

Ողջո՛ւյն, սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր իմ գործընկերները ծրագրային ելույթներով ներկայացրին այն առաջնահերթությունները և անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված վիճակից դուրս գալու համար:

 

Ի՞նչ որակներ ունի այսօրվա իշխանությունը, և ինչպիսի՞ իշխանություն է պետք Հայաստանին։

 

Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից:

 

Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին: Ավելին ասեմ` Հայաստանը այնպիսի ներքին ու արտաքին բարդ մարտահրավերների հանգույցի առջև է, որ լինել պատասխանատու իշխանություն` դեռ քիչ է։ Լինել նաև պրոֆեսիոնալ ու գործի բանիմաց՝ էլի քիչ է։ Լինել ազնիվ ու հայրենասեր` կրկին քիչ է։ Հայաստանը, բառի բուն իմաստով, այսօր խնդիր ունի ցատկելու սեփական գլխից վերև։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզը դա է պարտադրում։

 

Արդյո՞ք Հայաստանն ունի հիմա նման իշխանություն։ Իհարկե՝ ոչ։ Ճիշտ հակառակը, մենք ունենք ապազգային իշխանություն։ Մենք ունենք դավաճան իշխանություն։ Եվ մենք ունենք ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերող իշխանություն։

 

Սիրելի՛ հայրենակիցներ

 

Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը։ Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով:

Ավելին` երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։

 

Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։

 

Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։ Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները…

 

Ակնհայտ է, չէ՞, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է, ու դեռ կան մարդիկ, որ պատրաստ են դրա հետ կիսել այդ պատասխանատվությունը:

 

Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլը չէ, հայ ժողովուրդը հաղթած և ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է, բան չի փոխվել, հայը երբե՛ք ծնկի չի գալու:

 

Հաջորդը` Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։

 

Այսինքն` անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, խաբել, վերարտադրվել է, հիմա երկուսից էլ հրապարակային հրաժարվում է՝ ասելով` երաշխիք չկա: Եվ դեռ ժողովրդի մանդատից խոսում է նա, ով գիշեր-ցերեկ սպասարկում է մեզ ոչնչացնել ցանկացողների շահը։

Ավելին ասեմ՝ Նիկոլի դավաճանության և ազգակործան որոշումների մասին սկսել է խոսել նրա մոտ երկրի նախագահ աշխատող անձը, որը Մոսկվա կատարած այցի շրջանակներում երկու դրվագով հերթական անգամ խոստովանեց իր շեֆի դավաճանությունը՝ հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին։ Բայց այդքանից հետո էլ Նիկոլը կանգնում ու ասում է, թե ամեն ինչում հներն են մեղավոր։

 

Չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։

 

Մենք լավի, կարողի, գործի մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հների շարքում, թե` նորերի։

 

Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է։ Այս իշխանությունում կան մարդկ, որոնք ավելի հին են, քան «Պենտիում-1»-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, այլ նաև հասցրել են ծառայել Բրեժնևին ու Գորբաչովին։

 

Այն, ինչ օգտակար է, պետք է վերցնել անցյալից։ Այն, ինչ օգտակար չէ, պետք է թողնել այդ անցյալում։

 

Պոպուլիստները աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն։ Պոպուլիստները վերջում ամեն ինչի համար մեղադրում են նույն ժողովրդին և որոշում են անցնել ավտորիտար ռեժիմի:

 

Քաղաքական զազրախոսությունը, որքան էլ նորմալ ընկալվի ոմանց կողմից, նույնքան անընդունելի և վնասաբեր է իշխանության համար, հատկապես, երբ խոսքը պետության ղեկավարի մասին է։

 

Եթե իշխանությունն ունակ չէ անելու քայլեր, որոնք պետք են պետությանը, ու միայն մտածում է սեփական վարկանիշի մասին, ապա օր առաջ պետք է հեռանա:

 

Գաղտնիք չէ՝ բոլոր ավտորիտար ու տոտալիտար հակումներ ունեցող իշխանություններն էլ, ժամանակակից պոպուլիստ առաջնորդներն էլ մշտապես խոսել են հենց ժողովրդի անունից։ Նրանք իրենց նույնացնում են ժողովրդի հետ։ Հենց այդտեղ էլ տեղի է ունենում խզումը իրականության հետ՝ դրանից բխող հետևանքներով։ Ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած իշխանությունն այսօր հնարավոր առավելագույն անհունդուրժողականությունն է դրսևորում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ունեն տարբերվող կարծիք։

 

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր պարտության, զազրախոսության, տգիտության, դավաճանության, ստախոսության ու անպատասխանատվության խորհրդանիշն է։

Հարգելի՛ հայրենակիցներ, «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։ Դրան հասնելու համար կա անհրաժեշտ պայման՝ հեռացնել Նիկոլին, քանի որ նրանով ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան հնարավոր չէ։

 

«Դիմադրություն» շարժման առաքելությունը Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու։ Նրան հեռացնելուց հետո շարժման գաղափարները և նպատակը պետք է դառնա պետության գործառույթը, այսինքն` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմադրել և հաղթահարել այն բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որ ծառացել են մեր երկրի առջև։ Դրա համար պետք է կառուցել նոր որակի պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ և հզոր բանակով։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan